16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը դատի է տալիս ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթին

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց, որ իրենց կուսակցությունը միշտ արե է հնարավորը՝ ԶԼՄ-ների ազատության համար: Նա նկատեց, որ լրատվամիջոցները պետք է ապահովեն խոսքի ազատությունը ու հանրությանը մատուցեն բազմաբովանդակ տեղեկատվություն, սակայն դա պետք է անեն լրագրողական էթիկայի ու պրոֆեսինոլան նորմերի սահմաններում:

Մարգարյանը նաև ասաց, որ իրենց շատ են քննադատել, սակայն սվիններով չեն ընդունել այդ լրատվամիջոցներին, հարկ եղած դեպքում հերքել են, կամ զգուշացրել:

՛՛Նման վերաբերմունք է եղել նաև ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի նկատմամբ, սակայն վերջիններս չարաշահեցին մեր համբերատար վերաբերմունքը և զգուշացումները՝ ավելին շրջանցելով լրագրողական էթիկան ու տարրական նորմերը, շարունակեցին մեզ վարկաբեկող նյութերը՝ մեղադրելով քրեական օրենսգրքով պատժելի հանցագործությունների մեջ: Սրա մեջ միտում ենք  տեսնում , և ժողովրդական խոսք կա՝ այլևս համբերության բաժակը լցվել է՛՛,-հայտարարեց Մարգարյանը:

Վերջինս ընդգծեց, որ պատրաստել են համապատասխան նյութեր, որոնք ներկայացնելու են դատարան, որպեսզի դրանք ուսումնասիրվեն ու ձերնարկվեն օրենքով սահմանված միջոցներ մեղավորներին պատժելու համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ