07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրկին փորձեք

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին.

“Երբեմն տարակուսում ես որոշ կուսակցությունների քաղաքական վարքագիծը դիտարկելիս։ Ինչպես են մտածում, ինչով են մտածում, հասկանալի չէ։ Օրերս էլ պարզվեց, որ քաղաքականությունը որոշել են համեմել շանտաժով ու սպառնալիքով։

Շանտաժը հերոսություն չէ։ Սպառնալիքների լեզվով խոսողներին էլ, որպես կանոն, իրենց տեղը ցույց են տալիս։ Հետաքրքիր է, որ նման սպառնալիքներ հնչեցնում են մի կուսակցությունից, որի բարձրագույն ղեկավարությունը որոշակի լավ հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Իսկ նույն կուսակցության շարքային անդամներն անհասկանալիորեն փորձում են ընդդիմադիր դեր խաղալ։ Հիշեցնեմ, որ քաղաքական կատեգորիա չէ նաեւ երկվությունը, ինչպես սպառնալիքն ու շանտաժը։ 

Իսկ այժմ մի քանի խոսք սպառնացողներին՝ նրանց հիշողությունը թարմացնելու համար։ Կուտակային կենսաթոշակային համակարգը միս ու արյուն է ստացել այն տարիներին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այլ քաղաքական ուժի ենթակայության տակ էր։ Այն ժամանակ ամեն ինչ OK էր, կենսաթոշակային նոր համակարգն էլ՝ յուղի պես ընդունելի։ Ու հանկարծ այն մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել, ում ղեկավարությամբ մշակվել է այս համակարգը, սկսել են նյարդային դրսեւորումներ ցուցաբերել։ Ավելին, կենսաթոշակային համակարգին առնչվող բոլոր նախագծերը նույն նյարդայինների կողմից հենց այս դահլիճում արժանացել են դրական քվեարկության։ Թե՞ չեն հասկացել՝ ինչի օգտին են քվեարկել, կամ էլ իրենց լեզվով ասած՝ դակիչի դեր են կատարել։  

Որոշ գործիչների համար “իդեա ֆիքս է” դարձել դեմ արտահայտվելը։ Շատ անգամ կողմ ըլլալով էլ դեմ կխոսեն։ Ընդ որում, դեմ են խոսում նաեւ Մաքսային միությանը ՀՀ անդամակցմանը։ Զարմանալի է, որ նման կերպ են արտահայտվում հենց հայտնի ռուսամետները, ում կերպարանափոխությունը ո′չ մենք հասկացանք, ո′չ ռուսները, ո′չ ժողովուրդը, ո′չ էլ առավել եւս՝ եվրոպացիները։ Այդ չկողմնորոշվածությունն է նրանց հիմնական խնդիրը։

Ու այդ չկողմնորոշվածներն այսօր խոսում են ժողովրդի, ՀՀ քաղաքացու անունից։ Այն պարագայում, երբ ժողովուրդը տարբեր ընտրություններով քաղաքական ներկապնակում յուրաքանչյուրին իր տեղը հստակ ցույց է տվել։ Հիմա այսքանից հետ կմասնակցեք, չեք մասնակցի, թե նորից կփորձեք ստորագրություններ հավաքել, թողնում եմ ձեր ճաշակին, բայց անգամ այդ դեպքում էլ՝ կրկին փորձեք”։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ