07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

ՀՐԱՏԱՊ. Պարգեւ սրբազանը ԱՄՆ-ում հոսպիատալցվել է

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի առողջությանը վտանգ չի սպառնում: Նա երեկ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին Սրբազանի հետ ԱՄՆ-ում գտնվող մեր աղբյուրները: Հիշեցնենք, ըստ մամուլի, Պարգեւ Սրբազանի առողջությունը Գլենդելում կտրուկ վատթարացել է: “Սրտի հետ կապված խնդիրներ կար: Հիմա Սրբազանի ինքնազգացողությունը լավ է եւ նրան երեկոյան կարող եք տեսնել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի […]

Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանի համար ժամանակավրեպ է. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ երեկ իրենց թղթակցի հետ զրույցում ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, “Հայկական Ավիաուղիների” նախկին գլխավոր տնօրեն, “Աերոֆլոտ” ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը ասել է, որ բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան՝ թերի։ “Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ […]

Մեղավորը ՀԷՑ-ն է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ՀՀ էներգետիկայի համակար­գում նոյեմբերի 2-ին տեղի ունե­ցած լայնամասշտաբ վթարի պատասխանա­տուն, իրենց աղբյուր­ների փոխանցմամբ, ՀԷՑ-ն է ու այդ ընկերության սեփականա­տերերը, չնայած էներգետիկա­յի նախարար Արմեն Մովսիսյանը այն կապել էր Իրանի հետ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ ներդրումներ չկատարելու պատճառով մաշված, կար­կատված կամ շարքից դուրս եկած վիճակում են նախկին գրեթե բոլոր կայանների սար­քավորումներն ու […]

Սպիտակի հիվանդանոցում 2 ամսական երեխա է մահացել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։ “Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի […]

ՀԱԿ պատվիրակությունը մեկնում է Լոնդոն. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ այսօր Լոնդոնում մեկնարկում է ALDE կուսակցության համագումարը։ Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Հայաստանից համագումարին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ Լեւիկ Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահան Վարդապետյանը, Գարիկ Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը: Համագումարում պետք է տեղի […]

Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից կբռնագանձվի 22 մլն դրամ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ դատարանը օրերս բավարարել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները։ ““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացին մի քանի տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ անգամ ՀՀ ոստիկանությունում […]

Պարգեւ սրբազանի առողջական վիճակը վատացել է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն մի քանի օր է, Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Աահակյանի ղեկավարած պատվիրակությունը: ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք “Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: “Երեկ Լոս Անջելեսից տեղեկություն  ստացանք, որ 2 օր […]

ՀՀ-ը ընտրել է ՀԱՊԿ-ը, և այդ ընտրությունն արդարացված է. Շարմազանով /վիդեո/

”Ռուսաստանի դաշնությունը ՀՀ ռազմավարոկան դաշնակիցն է, և ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են այն երկկողմանի պայմանագրերի հիման վրա, որ ստորագրվել են: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 102-րդ ռազմաբազան պարոն Մեդվեդևի և պարոն Սարգսյանի համատեղ հանդիպումից և երկկողմ պայմանագրի կնքումից հետո այլևս ոչ միայն պետք է պահպանի Հայաստանի արտաքին սահմանները, այսինքն` նախկին ԽՍՀՄ արտաքին […]

ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել ֆոտոսեսիան

ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ֆոտոսեսիան: Իսպանական լրատվամիջոցները պարզել են , որ դրա պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն կասկածում էայն հանգամանքին, որ ֆրանսիացին կնվաճի ՛՛Ոսկե գնդակը՛՛: Բուքմեյկերները ֆավորիտ են համարում ՛՛Ռեալի՛՛ խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին: Անձամբ Ռիբերին վստահ է, որ ինքն է նվաճելու ՛՛Ոսկե գնդակը՛՛:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի