20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից կբռնագանձվի 22 մլն դրամ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ դատարանը օրերս բավարարել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները։

““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացին մի քանի տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ անգամ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցված եղել՝ վաշխառության հոդվածով։ 
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ոստիկանություն՝ ապացույցներ ներկայացնելով, որ ֆրանսիացին զբաղված է տոկոսով փող տալով”,- գրում է թերթը եւ հավելում, որ իրենց հետ   զրույցում Նապոլեոն Ազիզյանը եւս հաստատել է տեղեկությունները` նշելով, որ որոշ ժամանակ առաջ ինքը կանչվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին, որտեղ էլ տեղեկացել է, որ ֆրանսիացու նկատմամբ գործ է հարուցված:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ