12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ը ընտրել է ՀԱՊԿ-ը, և այդ ընտրությունն արդարացված է. Շարմազանով /վիդեո/

”Ռուսաստանի դաշնությունը ՀՀ ռազմավարոկան դաշնակիցն է, և ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են այն երկկողմանի պայմանագրերի հիման վրա, որ ստորագրվել են: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 102-րդ ռազմաբազան պարոն Մեդվեդևի և պարոն Սարգսյանի համատեղ հանդիպումից և երկկողմ պայմանագրի կնքումից հետո այլևս ոչ միայն պետք է պահպանի Հայաստանի արտաքին սահմանները, այսինքն` նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները, այլև ռուսական զորքերի, որպես Հայաստանի դաշնակից երկրի զինվորներ պետք է պաշտպանեն Հայաստանի սահմանները”,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո մեկնաբանելով լուրերը, թե ՀՀ-ը տարածք է տալիս ՌԴ-ին Գյումրիում, այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նկատեց, որ հայ-ռուսական ռազամավարական դաշնակցային հարաբերություների խորացումը բխում է  մեր պետության շահերից: ”Չպետք է զարմանալ, որ ՀՀ-ը խորացնում է նաև իր անվտանգության մակարդակը, որովհետև մեր նման փոքր երկրները, որպեսզի ունենան կատարյալին մոտ անվտանգության համակարգ, պետք լինեն կամ այս կամ, այն ռազմական կամ ռազմաքաղաքական բլոկի անդամ: ՀՀ-ը ընտրել է ՀԱՊԿ-ը, և ես կարծում եմ, որ այդ ընտրությունն արդարացված է”,-հավելեց ԱԺ փոխխոսնակը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ