08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Ջոն Քերին անակնկալ կերպով կհանդիպի Իրանի արտգործնախարարին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով մեկնելու է Ժնեւում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, փոխանցում է РИА Новости-ն:  Քերիի այցը Ժնեւ կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ:  Հարկ է նշել, որ Ժնեւում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ “վեցյակի” եւ Իրանի […]

Օբաման չշնորհավորեց Ալիեւին

Ադրբեջանի նախագահի ընտրություններից մի որոշ ժամանակ անց ի վերջո Օբաման էլ ուժ գտավ իր մեջ և փորձեց «շնորհավորական» ուղերձ հղել Իլհամ Ալիևին, սակայն, միևնույն ժամանակ  չդիմանալով գայթակղությանը` մի երկու ժողովրդավարության դաս տվեց մեր հարևան երկրի բռնապետին: Այո, բռնապետին, որովհետև այսպես կոչված շնորհավորական ուղերձը բնավ էլ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարին ուղղված ուղերձի նման չէր, այլ պարզապ […]

Արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

Նոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները: Նախարարական համաժողովի օրակարգում էին 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, որը կարևորեց […]

Զարուհին շարունակելու է գործել ընդդեմ Արծվի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ՀՔԾ-ն որոշում է կայացրել մերժել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի  Փոստանջյանի պահանջը քրեական գործ հարուցել “Հայոց արծիվների” ղեկավար Խաչիկ Ասրյանի դեմ, ավելին, Աժ պատգամավորին ոստի­կաններն արդեն չեն ուղեկցում: Թերթի հարցին ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք անապահովության զգացողու­թյուն այլեւս չկա, Փոստանջյանը պատասխանեց, որ ոստի­կաններն իրենք են որոշել այլեւս դադարեցնել իր պաշտ­պանությունը: “Ես չեմ կարծում, […]

6 ամիս` Աշոտյանին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, “Նոր քաղաքական մշակույթ” “կույսակցության” նա­խագահ Անի Զախարյանը դեմ է ներկայիս ոչ միայն իշխանությանն, այլ նաեւ ընդդիմությանը: Նրա կարծիքով ոչ մի նախարար, պատգամավոր եւ ընդհանրապես ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ ու հավուր  պատշաճի չի կատարում իր աշխատանքը: Տվյալ մտածելակերպը, իհարկե, նման է  քառակուսի մութ պատկերի, սակայն այս գորշ մթնոլորտում կա մի լուսավոր կետ, […]

Պտտվում են Ծառուկյանի շուրջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի թղթակիցը երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այսպիսի հարց է ուղղել. “Կարո՞ղ եք հիշել՝ որն է եղել ԲՀԿ նախագահի քաղաքական վերջին հայտարարությունը”: Խոսնակը կարճ դադարից հետո պատասխանել է. “ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն նախեւառաջ համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Յուրաքանչյուր պաշտոնական դիրքորոշում ամեն օր խորհրդակցությունների արդյունքում մշակվում է մեր թիմում: Չի կարող որեւէ բան լինել առանց […]

Վարչապե՞տն ընդդեմ մամուլի. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակին” երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դատի տալ “Ժողովուրդ” օրաթերթին եւ նրանից մեծ գումար պահանջել:  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մասամբ հաստատեց այս տեղեկությունը` ասելով, որ  օրաթերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ հերքումներ են ուղարկել, որոնք դեռ չեն տպագրվել: “Եթե չտպագրվեն ընդհանրապես, մենք կորոշենք մեր անելիքները”,- թերթի  հետ […]

Տոմատի՞ դեֆիցիտ Հայաստանում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, Հայաստանի տոմատի մածուկի շուկայում սկանդալ է հասունանում, չնայած այն բանին, որ ընթացիկ տարում համեմատաբար քիչ քանակությամբ է լոլիկ աճեցվել, դրա արտահանումն իրականացվել է ավելի մեծ ծավալներով։ Արդյունքում՝ չի բացառվում, որ ձմռան ամիսներին Հայաստանի տոմատասեր տնտեսուհիները ստիպված լինեն թանկ գնով տոմատ գնել՝ վերջինիս ակնկալվող դեֆիցիտի պատճառով: 2013-ին մթերվել է 18,900 տոննա լոլիկ նախորդ տարվա […]

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհի”, օրերս Պուսանում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովում միաձայն քվեարկությամբ նրա 8 նախագահներից մեկն է ընտրվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Քանի որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միջեկեղեցական ու էկումենիկ խնդիրներից զատ զբաղվում է նաեւ ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության ու խաղաղության հարցերով, ապա ակնհայտ է դառնում, որ 2015 թվականին լրացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի