18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տոմատի՞ դեֆիցիտ Հայաստանում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, Հայաստանի տոմատի մածուկի շուկայում սկանդալ է հասունանում, չնայած այն բանին, որ ընթացիկ տարում համեմատաբար քիչ քանակությամբ է լոլիկ աճեցվել, դրա արտահանումն իրականացվել է ավելի մեծ ծավալներով։ Արդյունքում՝ չի բացառվում, որ ձմռան ամիսներին Հայաստանի տոմատասեր տնտեսուհիները ստիպված լինեն թանկ գնով տոմատ գնել՝ վերջինիս ակնկալվող դեֆիցիտի պատճառով:

2013-ին մթերվել է 18,900 տոննա լոլիկ նախորդ տարվա նույն ժամանակահատ­վածի 26,000 տոննայի փոխարեն: Եվ չնայած դրան, 2013-ի միայն առաջին կի­սամյակում 185 տոննա լոլիկ Է արտահան­վել 2012-ի 17,6 տոննայի փոփարեն: Ու ւ!ինչ ՀՀ գյուղատնտեսության նախարա­րությունում (ԳՆ) նշում են, թե տոմատի շուկայում խնդիրներ չեն լինի, մթերող կազմակերպությունների ղեկավարները բոլորովին այլ մտահոգություններ են հն­չեցնում:

Օրինակ “Բորոդինո” Հայաս­տանի պահածոների գործարանից  թերթին հայտնեցին, որ այս տարի տոմատի մածուկի արտադրությունն իրենց մոտ կրկնակի կրճատվել է: “Պատ­ճառն այն է, որ լոլիկը Հայաստանում առհասարակ պակաս է մշակվել, գյուղացի­ներին շահավետ չէ կարծես: Բայց հատկապես վերջերս արտագաղթի գործոնը եւս կա, չկան այն մարդիկ, որոնք լոլիկի ջերմոցներ կամ հողատարածքներ ունե­ին: Այս տարվա լոլիկը նաեւ ցեցը շատ փչացրեց:

Այսպիսով նախորդ տարվա համեմատ տոմատի մածուկի մեր ար­տադրությունը շուրջ 50 տոկոսով կր­ճատվել է: Չի բացառվում, որ առաջիկա­յում շուկայում դեֆիցիտ լինի, որովհե տեւ եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով մթերումը չի եղել, միեւնույն է, մեր սպա­ռողների ճաշակը չի փոխվել, հայերը տո­մատի մածուկ սիրող ժողովուրդ են”-,֊նշեց գործարանի գլխավոր տն­տեսագետ Սիսակ Աղայանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ