02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2013

Նյու Յորքի դատարանը Վարդան Այվազյանի նկատմամբ վճիռը չեղյալ է հայտարարել /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Նյու Յորքի դաշնային դատարանի որոշումը չեղյալ է հայտարարվել։ Նա նշեց, որ երեկ է ստացել պատասխանը, և պատրաստ է ադ փաստաթուղթը ներկայացնել լրագրողներին:  Շարունակությունը՝ տեսանյութում: Նշենք, որ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը Վարդան Այվազյանի դեմ 37.5 մլն. դոլարի պահանջով վճիռ էր կայացրել: 

Ֆրանսիայում տարվա մարդը ֆուտբոլիստ է

Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ ֆրանսիական GQ հանդեսը որոշել է, թե ով է Ֆրանսիայում տարվա մարդ ճանաչվել:Այս անգամ նա ազգությամբ ֆրանսիացի չէ, այլ Շվեդիայի ազգային հավաքականի եւ ՛՛ՊՍԺ՛՛-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն է:Վերջինս նման պատվի է արժանացել, քանի որ եղել է ՛՛ՊՍԺ՛՛-ի առաջատարը այս մրցաշրջանում, որի ժամանակ փարիզյան ակումբը 19 տարվա ընդմիջումից հետո նվաճել է երկրի […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ դիտել է թանգարանի նոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ներկայացմամբ, ցուցադրանյութը ներառում է 18-20-րդ դարերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստն ու երաժշտարվեստը: Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության, արվեստի ասպարեզի հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, […]

Ռիգայում առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով հայուհի է մահացել

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը, տեղեկացնում է  Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Ռիգայում փլուզվել է “Մաքսիմա” առեւտրի կենտրոնը, ինչի հետեւանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել:

Շտեֆան Ֆյուլեն հետաձգել է այցը Կիեւ

Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հետաձգել է նախապես պլանավորած այցը Կիեւ այն բանից հետո, երբ Ուկրաինան կասեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները, գրում է РИА Новости-ն:

Ծառուկյանը կարող է օգտագործել ռուսական հնարավորությունները

Հայաստանի պետական իշխանությունը, այնուամենայնիվ, դեռ չի կողմնորոշվել, թե ինքն աշխարհաքաղաքական որ բևեռում է իրեն պատկերացնում կամ իրեն որ բևեռում են ուզում տեսնել: Արթուր Բաղդասարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ այդ երկրի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղարը Եվրոպայի սրտում քննարկում է ՀՀ համար թե տնտեսական, թե անվտանգության և թե քաղաքական մեծ […]

Վարչապետը` նախագահի թեկնածո՞ւ

՛՛ՍԴՀԿ-ի հետ կապված ոչ մեկը մեզանից չի կարող խլել մեր գաղափարները, սա ընդամենը մի էտապ էր, որ մենք անցանք և կրկին ցույց տվեցինք հանրությանն, ինչ ռեժիմով է գործում մեր երկրում: Մոտ ապագայում տեղյակ կլինեք մեր պլանների մասին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ անխկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ ՍԴՀԿ-ի անվան ու […]

Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՛՛ՄԻԱՎ-ը Եվրոպայում՛՛ նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի ՛՛Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ՛՛ ծրագիրը: Երևանում ծրագիրն անցկացվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ: Երևանի հինգ բուհերում ուսանողներին կտրամադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները […]

Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Վաղը Գերմանիայում կկայանա առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը: Դորտմունդում տեղի ՛՛Բորուսիան՛՛ տանը կընդունի Մյունխենի ՛՛Բավարիային՛՛:Դորտմունդյան ակումբի թվիթերյան էջը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը, ըստ որի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում: ՛՛Բորուսիայի՛՛ կազմը ամբողջովին կլինի այսպիսին.Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Ֆրիդրիխ, Պապաստատոպուլոս, Դուրմ, շահին, Բենդեր, Բլաշիկովսկի, ռոյս, Մպիթարյան, Լեւանդովսկի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի