19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը` նախագահի թեկնածո՞ւ

՛՛ՍԴՀԿ-ի հետ կապված ոչ մեկը մեզանից չի կարող խլել մեր գաղափարները, սա ընդամենը մի էտապ էր, որ մենք անցանք և կրկին ցույց տվեցինք հանրությանն, ինչ ռեժիմով է գործում մեր երկրում: Մոտ ապագայում տեղյակ կլինեք մեր պլանների մասին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ անխկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ ՍԴՀԿ-ի անվան ու շենքի հետ կապված դատավարություն էր ընթանում:

՛՛Արդեն իսկ շրջանառվում են լուրեր, թե ով է դառնալու ՍԴՀԿ ատենապետ՛՛,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նա վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն է: ՛՛Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ կուսակցությունը պառակտի ու ընդդիմադիր դաշտից հանի, բայց հաջողվեց այն հատվածին, որ այսօր վարչապետի ենթակայության տակ է: Նա հավաքում է արբանյակ կուսակցությունների նոր քաղաքական թիմ, որի միջոցով պատրաստվում է առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններին՛՛: Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ վարչապետն այն կշիռը չունի, որ նույնիսկ ՀՀԿ-ը ցանկություն ունենա նրան աջակցելու նախագահական ընտրություններին: 

Նշենք, որ խոսքը Նարեկ Գալստյանի մասին է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ