28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՛՛ՄԻԱՎ-ը Եվրոպայում՛՛ նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի ՛՛Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ՛՛ ծրագիրը:

Երևանում ծրագիրն անցկացվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ: Երևանի հինգ բուհերում ուսանողներին կտրամադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները մեկ անգամ ևս կիրազեկվեն ՄԻԱՎ-ի վերաբեյալ, կդիտեն ֆիլմ` վերջինիս մասին, կծավալվեն քննարկումներ, երիտասարդները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կներկայացվի և կկարևորվի ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար, որից հետո ցանկացողները կստանան խորհրդատվություն և կհետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ: 

ՀՀ մարզերում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից ևս կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ֆիլմի դիտումներ, մեծ թվով երիտասարդների կտրամադրվեն տեղեկատվական նյութեր:

Ծրագրի շնորհիվ կմեծանա իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկացված, առավել իրազեկված, ուստի և առավել պաշտպանված  ու առողջ երիտասարդների թիվը, ովքեր կկարևորեն ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, կհասկանան, թե հատկապես, որ դեպքերում է անհրաժեշտ հետազոտվել, կիմանան, թե ինչպես հնարավորինս նվազեցնեն վարակման վտանգը:

Տեղեկացնենք, որ այսօր Եվրոպայում ՄԻԱՎ-ով ապրող 2,3 մլն մարդկանցից երեքից մեկը չգիտի ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին: Հիվանդությունն ունի երկարատև՝ միջինը 8-10 տարի շարունակվող թաքնված անախտանշանային շրջան, որի ընթացքում վարակված մարդը կարող է առողջական վիճակից որևէ գանգատ չունենալ և ունենալ միանգամայն առողջ տեսք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ կեսի մոտ ախտորոշումը հաստատվում է հիվանդության ուշ փուլերում՝ դառնալով բուժումն ուշ սկսելու պատճառ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է բուժման արդյունավետության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է հիմնականում նրանով, որ մարդիկ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ