21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Դեռ շատ նավթեր են հոսելու

 Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ փաստեց, որ ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: Փաստացի ալիևյան  “այգերով ընտրությունը” (Արևմտյան Սամոայում ընտրությունների ժամանակ ավագները քվեարկում են բոլորի փոխարեն), որքան էլ նավթահոտ դեմոկրատիայով փորձվեր ներկայացվել իբրև միջազգային ստանդարտներին համապատասխան, այնուամենայնիվ, թե ինստիտուցիոնալ, թե գաղափարա-արժեհամակարգային տեսանկյունից այնքան հեռու էին ազատ ու […]

Արտահանումը կապահովագրվի

ՀՀ-ում կհիմնադրվի արտահանման ապահովագրական կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Ընկերության ընդհանուր կապիտալը սահմանվեց 1,950,000.0 հազար դրամ: Հարցը զեկուցող Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա մեր արտահանման քաղաքականության կարևորագույն օղակն է:

Ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց աշխատանքից ազատել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ չնշելով, թե արդյոք սեփական դիմումի համաձայն է Նունե Խաչատրյանն ազատվել աշխատանքից:

Պատգամավորներին չեն հարգում . մերոնց էթիկա են սովորեցնում կանադացիները

Այսօր, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի հետ համատեղ խորհրդարանական լսումներ է կազմակերպել ՛՛Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները՛՛ թեմայով: Պատգամավորի վարքագծի կանոնների նպատակն է արմատավորել պատգամավորների վարքագծի բարձր չափորոշիչներ և այդպիսով ամրապնդել ԱԺ-ի նկատմամբ […]

Խաչիկը չէր վառի Զարուհուն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանին ուղղված  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությանը: “Գուցե Խաչիկ Ասրյանի արձագանքը Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտարարությանը՝ զգացմունքային է եղել, սակայն՝ ճանաչելով Խաչիկին, վստահաբար պնդում եմ, որ նրա խառնվածքին հարիր չէ բռնություն գործադրելը կամ հրահրելը”,-գրել է Սուրենյանցը:

Որքանով է բյուջեն սոցիալական

”Ամենակարևոր երկու նախագծերը բյուջեի նախագծում աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն է: Մոտավորապես շուրջ 90 միլիարդ դրամի կարգի լրացուցիչ հատկացումներ 2014թ. բյուջեի նախագծով նախատեսված են աշխատավարձերի և կենսաթոշակների չափերի բարձրացման համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հարցին, թե կարելի է ասել, որ 2014 թվականի բյուջեն սոցիալական է և բավական խնդիրներ կլուծվեն, […]

Ռուսաց թագավորին չի հետաքրքրել Զորիի նամակը. Հայկական ժամանակ

Երեկ ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանեց Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ  “Հայկական ժամանակ”-ի հար­ցին: “Նամակին որեւէ տեսակի արձագանք նախատես­ված չէ”. ֊ահա սա էր Ա.Ցիբուլինի պատասխանը: Նա­խօրեին այս վարչությունից թերթի թղթակցին հայտնել էին, որ նամակն իրենք փոխանցել են համապատաս­խան վարչությանը, իսկ հարցին, թե որն է պաշտոնա­կան Մոսկվայի […]

ԱՄՆ-ն մերժել է Հայաստանին. 168 ժամ

2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Ըստ “168 ժամ”-ի, դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու եւ եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, թերթի տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել “Հազարամյակի մարտահրավեր” ծրագիրը։ Պատճառաբանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի