13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաց թագավորին չի հետաքրքրել Զորիի նամակը. Հայկական ժամանակ

Երեկ ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանեց Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ  “Հայկական ժամանակ”-ի հար­ցին:

“Նամակին որեւէ տեսակի արձագանք նախատես­ված չէ”. ֊ահա սա էր Ա.Ցիբուլինի պատասխանը:

Նա­խօրեին այս վարչությունից թերթի թղթակցին հայտնել էին, որ նամակն իրենք փոխանցել են համապատաս­խան վարչությանը, իսկ հարցին, թե որն է պաշտոնա­կան Մոսկվայի արձագանքը նամակի բովանդակու­թյան վերաբերյալ, խոստացել էին պատասխանել մեկ օր անց: Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Չորի Բալայանի պատմական էքսկուրսներով, երկարաշունչ եւ բազմաթիվ մտորումների տեղիք տվող նամակը:

Այս­տեղ իհարկե արտառոց ոչինչ չկա, այսինքն նորմալ է, որ Վլադիմիր Պուտինը չպատասխանի եւ չարձագանքի այս նամակին: Նամակի շուրջ բոլոր արտառոց իրա­դարձությունները տեղի ունեցան Հայաստանի ներսում. ՌԴ նախագահին ուղղված այդ չարաբաստիկ նամակի հայաստանյան եւ դարաբաղյան արձագանքները մեղմ ասած մտահոգիչ են, եթե չասենք հուսահատեցնող:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ