02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատգամավորներին չեն հարգում . մերոնց էթիկա են սովորեցնում կանադացիները

Այսօր, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի հետ համատեղ խորհրդարանական լսումներ է կազմակերպել ՛՛Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները՛՛ թեմայով:

Պատգամավորի վարքագծի կանոնների նպատակն է արմատավորել պատգամավորների վարքագծի բարձր չափորոշիչներ և այդպիսով ամրապնդել ԱԺ-ի նկատմամբ հասարակության հարգանքն ու վստահությունը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը իր խոսքում ընդգծեց. ”Պատգամավորը պարտավոր է հարգել օրենքը, անգամ կարմիր լույսի տակով փողոցն անցնելը կարող է համարվել էթիկայի նորմերի խախտում:

Եթե այս աստիճանի սահմանափակուներ դնենք, ինչն, իհարկե, չենք անում, ապա մեր երկրում պատգամավորի անձի հանդեպ հասարակության վերաբերմունքը կարող է այլ պատկեր ունենալ: Այս առումով  մեզ հետաքրքիր է նաև միջազգային փորձը”:

Ի դեպ, հայ օրենսդիրներին վարքագծի կանոնները սովորեցնելու համար Երեւան են եկել կանադացի փորձագետներ: Կանադայի Մաքգիլ համալսարանի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը նկատեց, որ  հանրության վստահության ցածր է և նվազող մակարդակը խորհրդարանի նկատմամբ՝  պաստառ է դառնում վարքականոն ամրագրելու համար.

՛՛Շվեդիայից ու Դանիայից բացի, դա բոլոր երկրներում է տեղի ունենում:Կանադայի մասին օրինակ ասեմ՝ չնայած ես բնավ չէի ցանկանում նման բան տեղեկացնել, բայց հանրության շրջանում հարցումներ են արվել, ամենահարգվածը բուժքույրերն են ու ուսուցիչները, վերջին տեղում դալալներն են ու պատգամավորները”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ