18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ն մերժել է Հայաստանին. 168 ժամ

2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։

Ըստ “168 ժամ”-ի, դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու եւ եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, թերթի տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել “Հազարամյակի մարտահրավեր” ծրագիրը։

Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ մտադրությունների վրա էական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաեւ դրանով է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ