02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ձանձրացել է. Չորրորդ իշխանություն

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրւսն Սարգսյանը  պաշտոնական այցով Ռուսաստանի դաշնությունում էր:  ՀՀ կա­ռավարությունն այդ այցը զետեղել էր  կառավարության կայքէջում, գլխավոր լրահոսում, մինչդեռ ռուսներն այնքան անկարեււոր էին համարել այցը, որ դրա մասին անդամ հաղորդագրություն չէին տեղադրել ՌԴ կառավարության կայք-էջում: Ըստ “Չորրորդ իշխանության”,  վարչապետն այնքան ազատ ժամանակ է ունեցել, որ պաշտոնական այցի օրակարգը մի քանի ժամում սպառելուց հետո […]

Իշխանի աթոռը չի ուզում. Ժամանակ

Նոյեմբերի 5-ին ավարտվում է Վերահսկիչ պալատի նա­խագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարումը: ՄԻԱԿ կուսակցության ներկայա­ցուցիչ, Աժ պատգամավոր Լեւոն Մարտի- րոսյանի անունը շրջանառվում է ՎՊ նա­խագահի թեկնածուների շարքում: “Դա հետաքրքիր լուր էր ինձ համար: Ես էլ բավա­կանին զվարճացա այդ լուրից: Հավակնություն չունեմ”, – “Ժամանակի” հետ հեռա­խոսազրույցում հայտարարեց Լեւոն Մարտիրոսյանը: Դիտարկմա­նը, թե ասվում է, որ ինքը Միքայել Մինասյանի թեկնածուն […]

Պատվե՞ր Յուրի Վարդանյանի դեմ. Իրավունք

Այս օրերին Համացանցը հեղեղված է Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի պաշտոնանկության քննարկմամբ կապված նրա որդու Դավիթ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրե­ական գործի հետ: “Իրավունք”-ին իր տեսակետն է հայտնել փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:   “Ինչ խոսք, մի փոքր մասի մեջ առկա է առողջ տրամաբանությունը, ին­չո՞ւ չէ, նաեւ ափսոսանք ու տագնապ դեպի պետական պաշտոնյան, ծնողը… Բայց գե­րակշիռ մասը […]

Ո՞վ է փոխարինելու Գորիկ Գուրգենիչին. Հրապարակ

Ազգային անվտանգության ծառայության պետ  Գորիկ Հակոբյանը շարունակում է առողջական խնդիրներ ունենալ։ Ըստ “Հրապարակ”-ի, այս օրերին նա գտնվում է Գերմանիայում՝ բուժման նպատակով։ Նոր գլխավոր դատախազի ընտրությանը զուգահեռ պնդումներ կային, թե Գորիկ Հակոբյանը եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չի գտնվել, դրա համար գործընթացը ձգձգվում է։ Վերջինիս Գերմանիայում գտնվելու այս օրերին այդ խոսակցությունները նոր թափ […]

Մարգարը միացել է Դուբայի տրիոյին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրների,  ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության […]

Վազգեն Սարգսյանի մայրը հիշեցնում է /վիդեո/

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում շնորհակալություն հայտնեց բոլորին, որ 14 տարի իր հետ ողբում  են որդու մահը: “Բայց էսօր պիտի ժողովուրդը իրեն թափ տա, ոտքի կանգնի եւ …”: Մանրամասները` տեսանյութում:

Իրինա Շեյքի սեքսուալ ֆոտոսեսսիան /ֆոտո/

Մոդել Իրինա Շեյքը ցուցադրել է իր նոր ֆոտոսեսսիայից մի քանի լուսանկար: Լուսանկարներում Շեյքը բավական բաց հագուստով է, քաղաքի կենտրոնում: Որքան էլ երկրպագուները քննադատում են մոդելին չափազանց բաց հագնվելու համար, նկարները շատ գեղեցիկ էին ստացվել`թեթեւակի էրոտիկ ենթատեքստով:

Աֆրիկացիները արտրիտի դեմ պայքարում են պահպանակներով

Հարավային Աֆրիկայի տարեց բնակիչները հրաժարվում են բժիշկների նշանակած դեղերից արտրիտի դեմ` դրանք փոխարինելով պահպանակներով: Տրամաբանությունը պարզ է` նրանք կարծում են, որ լատեքսային պահպանակների քսուքը նվազեցնում է արտրիտի սուր ցավերը: Մարդիկ հոդերին են քսում այդ քսուքը` հայտարարելով, որ դա վայրկենապես նվազեցնում է ցավը: Ի դեպ, Հարավային Աֆրիկայում շատ հեշտ է պահպանակ գտնել: Այնտեղ դրանք հաճախ անվճար […]

Մուշտուկային մշակույթ` ՛՛անշառ՛՛ /վիդեո/

Երեկ՝ հոկետմբերի 27-ին Եռաբլուրում՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին: Փոխարենը առաջին նախագահը սիրով զրույցի բռնվեց ՛՛ծխախոտային՛՛ թեմայով. լրագրողներին խնդրեց իրեն ծխելուց չնկարել: “Կասեն պրոպագանդա է անում”,-ասաց առաջին նախագահը՝ կես կատակ, կես լուրջ ավելացնելով, թե “Մալբորոն” նրան գովազդի փող պիտի վճարի, քանի որ անընդհատ ծխելիս նկարում են: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի