10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատվե՞ր Յուրի Վարդանյանի դեմ. Իրավունք

Այս օրերին Համացանցը հեղեղված է Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի պաշտոնանկության քննարկմամբ կապված նրա որդու Դավիթ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրե­ական գործի հետ: “Իրավունք”-ին իր տեսակետն է հայտնել փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

 

“Ինչ խոսք, մի փոքր մասի մեջ առկա է առողջ տրամաբանությունը, ին­չո՞ւ չէ, նաեւ ափսոսանք ու տագնապ դեպի պետական պաշտոնյան, ծնողը… Բայց գե­րակշիռ մասը կարծես թե ինչ-որ մեկի կամ ոմանց պատվերն է կատարում պարզապես ագրեսիա տարածելու նպատակով:

Ո չ ներպետական , ոչ էլ այլ իրավական նորմով չկա մի հոդված, որի հիմքով, կապված որդու քրեական գոր­ծի հետ, Յուրի Վարդանյանը վայր դնի նախարարի լիա­զորությունները անգամ մի կողմ թողնելով անմեղության կանխավարկածը:

Բարոյական հարթության վրա եւս ոչ միայն բացակայում է նրա նախարարի լիազորության դադարեցման հիմքը, այլեւ նույն հարթությունում օրա­կարգում պետք է ունենալ նրան որպես ծնողի այս ծանր օրերին սատարելու հարցը, լավ հասկանալով, թե ինչ փորձության առաջ է հայտնվել:

Երկրագնդի վրա ինչքան հայ կա, մոտավորապես  դքան չինացի պարապում են ծանրամար­տով: Չեմ կարծում, որ այդ պարապողներից մեկն ունի այնքան տիտղոս ու մեդալ, որքան’ գյումրեցի դյուցազունը”,-գրել է փաստաբանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ