01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2013

Երեւանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել […]

FEMEN-ի ակտիվիստուհիները հիմա էլ Մադրիդում են մերկացել

FEMEN շարժման ակտիվիստուհիներից երեքը փորձել են ընդհատել Իսպանիայի խորհրդարանի նիստը, որի ընթացքում աբորտների արգելման մասին օրինագիծը պետք է քննարկվեր, տեղեկացնում է  РИА Новости-ն: 21-ամյա երեք ակտիվիստուհիները մերկացել են մինչեւ գոտկատեղը եւ գոռացել “աբորտը սուրբ գործ է”: Խորհրդարանի անվտնագության աշխատակիցներին հաջողվել է աղջիկներին կանգնեցնել: Ներկայումս ակտիվիստուհիները գտնվում են ոստիկանությունում:

Ի՞նչ օրի է Անժելայի “տղամարդը”

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով եւ 263 հոդվածի 1-ին մասով դատապարտված դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի վրա Համաներումը չի ազդում: Հիշեցնենք, վերջինս մեղադրվեց դերասանուհու ինտիմ լուսանկարները համացանցում տեղադրելու եւ տարածելու մեջ: Ինչպես տեղեկացանք, նա նախկինում ուներ դատավածություն՝ 3 տարի 1 ամիս ժամկետով, ինչը չէր կրել: Այդ […]

Բերեզովսկին վստահ չէ, որ կխաղա

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վստահ չի, որ կարող է խաղալ Բուլղարիայի հավաքականի դեմ: “Ամեն օր ես ինձ ավելի լավ եմ զգում, վերականգնվում եմ: Բայց պետք է ընդունել, որ վնասվածքը տհաճ էր, դժվար վերականգնվող: Մարզվում եմ ընդհանուր խմբում, սրանից առաջ էլ մեկ շաբաթ մարզվել եմ ՛՛Դինամոյում՛՛; մարզավիճակս եմ լավացնում, պատրաստվում եմ: Բայց թե ով կխաղա […]

Էդվարդ Սնոուդենը ճանապարհորդում է Ռուսաստանով

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում իրեն հրաշալի է զգում, գրքեր է կարդում, ճանապարհորդում Ռուսաստանով մեկ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերնան ասել է, որ առայժմ չեն քննարկվել Սնոուդենի` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցը: “Դժվար է ասել` նա պլանավորում է նման բան, թե ոչ”,- ասել է Կուչերնան:

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:  Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են […]

՛՛Բարսելոնան՛՛ հետաքրքրված է ՛՛Սպարտակի՛՛ հարձակվողով

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ կատալոնական ՛՛Բարսելոնան՛՛ հետաքրքրված է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Արտյոմ Ձյուբայի ծառայություններով: Նշենք, որ ֆուտբոլիստը ներկա պահին հանդես է գալիս ՛՛Ռոստովի՛՛ կազմում վարձակալական հիմունքներով: Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի խաղային որակները հավանում է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:  Հիշեցնենք, որ մարզիչը հանդիպել է ակումբի նախագահի հետ եւ նրանից խնդրել է ձեռք բերել մեկ […]

՛՛Տարեկան քանի կոստյում պիտի գնա … ՛՛. երջանկության եւ աշխատավարձի նախարարական հաշվարկ /վիդեո/

2014թ. բարձրանալու են նաեւ նախարարների աշխատավարձերը, սակայն նախարարները տեղյակ չեն, թե որքան է դառնալու իրենց աշխատավարձը:  Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն  ասաց, որ դեռ չի հաշվել, և դեռ պարզ չէ, թե որքան է լինելու փոփոխությունը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ևս տեղյակ չէր: Հարցին, թե որքան է անհրաժեշտ նախարարին […]

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Քիմիայի ոլորտում 2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լեւիտը եւ Արի Ուորշելը`  բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար, տեղեկացնում է  РИАНовости-ն: Նոբելյան մրցանակի հանձնում կշարունակվի վաղը, երբ պարզ կդառնա գրականության ոլորտում մրցանակակիրը: Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 1.2 միլիոն դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի