19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

 Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Երկուստեք կարեւորվեց  բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները եւ փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Կողմերը կարեւորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ