19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Տարեկան քանի կոստյում պիտի գնա … ՛՛. երջանկության եւ աշխատավարձի նախարարական հաշվարկ /վիդեո/

2014թ. բարձրանալու են նաեւ նախարարների աշխատավարձերը, սակայն նախարարները տեղյակ չեն, թե որքան է դառնալու իրենց աշխատավարձը: 

Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն  ասաց, որ դեռ չի հաշվել, և դեռ պարզ չէ, թե որքան է լինելու փոփոխությունը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ևս տեղյակ չէր: Հարցին, թե որքան է անհրաժեշտ նախարարին նորմալ ապրելու համար, Մովսիսյանը պատասխանեց.

”Որևիցե մեկը չի կարող ասել` որքան է անհրաժեշտ նորմալ ապրելու համար, երբ որ հասավ այդ շեմին, հետո գտնելու է, որ այդ շեմն իր համար բավարար չէ: Հաշվեք` նորմալ կոստյումն ինչ արժեք ունի, տարեկան քանի կոստյում պիտի գնա, քանի ժամ պետք է աշխատի, ինչ պայմաններ են պետք, հաշվարկել է պետք, ես չեմ հաշվել”,-բացատրեց նախարարը: Իսկ որքան է անհրաժեշտ իրեն երջանիկ լինելու համար հարցին, նա տվեց այսպիսի պատասխան.

”Երջանիկ չեն լինում, երջանիկ պահեր են ունենում, եթե երջանիկ լինի մարդ, կնշանակի արդեն գժվել է”:

Արամ Հարությունյանը ևս չասաց, թե որքան է անհրաժեշտ նախարարին նորմալ ապրելու համար: ”Ես կհաշվեմ, ձեզ կտեղեկացնեմ”:

Իսկ թե ինչպես է տնօրինում իր բյուջեն, դիտեք` Henaran.am-ի տեսանյութում:

Նշենք, որ նախնական տվյալներով` բարձրացման դեպքում նախարարների աշխատավարձը կրկնապատլվելու է, այսինքն` դառնալու է մոտ 600 հազար դրամ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ