18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Գյուղատնտեսության նախարարությունում նախագահին ոլորտից դուրս հարցեր են ուղղվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաեւ դրանց լուծման ուղիների եւ ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները: Հանրապետության Նախագահն այնուհետեւ նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար […]

Հայաստանի դուռը չի փակվել դեպի Եվրոպա. Բունդեսթագի անդամ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն Լեռնային Ղարաբաղ այցից հետո սեպտեմբերի 13-ին  Հայաստանի խորհրդարանում էր: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա մասնավորապես ասաց, որ  Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ամենեւին էլ չի նշանակում, թե Եվրոպայի դռները փակվում են Հայաստանի համար։  Կլիմկեն նաեւ շեշտեց, թե  Մաքսային միությունը եւ Ասոցացման համաձայնագիրը համատեղելը  դժվար կլինի: Բայց սա իր անձնական […]

“Թալանի մասին դեռ կխոսեն ” /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չկա, որ հաջորդ տարվա բյուջեն ևս հնարավոր է մսխվի:  ”Մենք հիմա խոսում ենք պետական բյուջեի նախագծի մասին, թալանի մասին մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու, այդ մասին Վերահսկիչ պալատն է վերլուծություն ներկայացնում, ստուգող մարմինն է ներկայացնում: Ես ստուգող մարմին չեմ, այն մարդը չեմ, որ […]

” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի: Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին: “Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, […]

Բարիոսը և Էմենիկեն հավասար են. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը “itar-tass”-ի հետ զրույցում համեմատել է իր նախկին և ներկայիս թիմակիցներ Էմանուել Էմենիկեին եւ Լուկաս Բարիոսին: “Էմենիկեն հրաշալի հարձակվող է,բայց նա տեղափոխվեց թուրքական Ֆեներբախչե,իսկ նրա փոխարեն մեր թիմ եկած Լուկաս Բարիոսը,որը ժամանակին հանդես է եկել Դորտմունդի Բորուսիայում , նույնպես գերազանց ֆուտբոլիստ է: Նա եւ Էմենիկեն պարզապես հավասար են:Չնայած […]

Հոգեբուժարանն այրվել է. 37 հոգի մահացել է

Նովգորոդի շրջանում հոգեբուժարան է այրվել, ինչի արդյունքում մահացել է 37 հոգի: Այս պահի դրությամբ հաջողվել է փլատակների տակից հանել զոհվածներից 17-ի դին: Հրդեհի ժամանակ մահացել է նաեւ հոգեբուժարանի 46-ամյա հավաքարարը, ով փորձել է փրկել հիվանդներին: Կինը ուներ 4 երեխա: Նախնական տեղեկություններով` հրդեհի պատճառ է դարձել հիվանդներից մեկի անզգուշությունը:  Հրդեհի պահին հոգեբուժարանում եղել է 60 հոգի, […]

ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին: Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվեց, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը մասնակցել է մոնիտորինգին

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գործող նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի