09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի դուռը չի փակվել դեպի Եվրոպա. Բունդեսթագի անդամ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն Լեռնային Ղարաբաղ այցից հետո սեպտեմբերի 13-ին  Հայաստանի խորհրդարանում էր:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա մասնավորապես ասաց, որ  Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ամենեւին էլ չի նշանակում, թե Եվրոպայի դռները փակվում են Հայաստանի համար։

 Կլիմկեն նաեւ շեշտեց, թե  Մաքսային միությունը եւ Ասոցացման համաձայնագիրը համատեղելը  դժվար կլինի: Բայց սա իր անձնական կարծիքն է:

 “Այս որոշումը նոր է կայացվել, եւ այս թեմայով Բունդեսթագում քննարկում չի եղել: Ես կարող եմ ասել միայն իմ անձնական կարծիքը: Ես ընտրում եմ “կամ-կամ” ճանապարհը, սակայն մենք ընդունում ենք նաեւ Հայաստանի որոշումը, եւ եթե Հայաստանն այդ որոշումն է ընդունել, երեւի դա ճիշտ է եղել իր համար”,- ասաց նա։

Բունդեսթագի անդամի խոսքով  ԵՄ-ն կշարունակի իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, քանի որ Հայաստանը սերտ կապ ունի եվրոպական արժեքների հետ։

Իսկ այն հարցին, թե Ղարաբաղ գնալով հնարավոր է ինքը հայտնվի Ադրբեջանի սեւ ցուցակում, ասաց, որ դա Ադրբեջանի խնդիրն է: “Կարծում եմ նման սեւ ցուցակներ պահող երկրները ավելի շատ մտածելու բան ունեն”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ