04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի:

Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին:

“Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա:

Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, այս պահին “Փակ շուկայում” շինարարական աշխատանքներ են ընթանում: Շուկայի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեցին Սամվել Ալեքսանյանի աջակիցները:

Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացնեղները շահագրգռված են շուկայի բացման փաստով, քանի որ վստահ են,  որ այտեղ իրենց համար աշխատատեղ է բացվելու. 

“Ճարտարապետական հուշարձանի պաշտպանները գրանտ են լափում ու իրանց ինչ պետքնա, որ մենք աշխատանք չունենք : Մեր համար մեկա` ինչ շենք կլինի, մենք աշխատանք ենք ուզում”,-բղավում էին նրանք:

Ընդհարումից խուսափելու նկատառումով “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները իրենց պահանջները հնչեցրին հակառակ մայթից:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ