21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Խոշոր ավտովթար. տուժածներ /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Տեղեկացնում է shamshyan.com-ը: Մանրամասները՝ այստեղ: 

Մի կողմ են դրել քաղաքական տարաձայնությունները…անկախության համազգային երթ

Վաղը` սեպտեմբերի 21-ին ժամը 16:00-ին Ազատության հրապարակում կազմակերպվում է անկախության վերահաստատման երթ: Երթը կազմակերպում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու քաղաքացիական խմբերի անդամներ: ”Մենք`տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի անդամներս եւ համակիրներս, որպես ՀՀ քաղաքացի զգալով վտանգի մեծությունը, մի կողմ ենք դրել մեր քաղաքական տարաձայնություններն ու գաղափարական հակասությունները եւ բոլորով սեպտեմբերի 21-ին դուրս ենք գալիս երթի, […]

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայերին Անկախության տոնի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է հայերին Անկախության տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից իր ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին՝ Սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա կապակցությամբ։  ՛՛Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ սերտ հարաբերություններ կան՝ հիմնված պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եւ երախտապարտ եմ հայկական համայնքի […]

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ կդադարեցվի երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:  

Էպոստագետինը խաչբառ է /օրվա կադր/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատարան էր եկել խաչբառով: Ի դեպ, սեպտմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի էպոսագետի վճիռը: Հիշեցնենք, որ սցիալական ապահովության նախկին պետ Խաչիկյանն էլ դատարանում անգլերենի քերականություն է ուսումնասիրում: 

Հայերը՝ Եվրոպայի լիգայում

Երեկ մեկնարկեց եվրոպայի լիգայի 2013 – 2014թթ խաղարկության խմբային փուլը: Այս տարվա մրցաշարին մասնակցում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների ակումբներ՝ Կառլեն Մկրտչյանի Անժին եւ Գեւորգ Ղազարյանի Շախտյորը: Առաջին տուրում Գեւորգ Ղազարյանի ակումբը՝  Ղազախստանի Շախտյորը հյուրընկալվել էր հունական Պաոկին: Հանդիպումը ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2 -1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը եւ արժանացել […]

Բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել. ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության  ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին: Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. ՛՛Մենք կարևորում ենք Հայաստանիև ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Զրուցակիցները դրական և արդյունավետ […]

՛՛Ճարտարապետ-պռառաբ՛՛՝ մտավորական-քաղաքական գործիչ /վիդեո/

“Վերկուսակցական մտավորականության տեսլականի խնդիր կա”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով համոզված է, որ կուսակցական լինելը բավարար չէ, մտավորականը  պիտի լինի ոչ թե կուսակցական կամ հակառակը, այլ իր գաղափարներով չվնասի ազգին. ”Խոսքը այն մտավորականության մասին է, որը ազգային-գաղափարական, նաև հոգևոր արժեհամակարգի հիմքը կգցի, այսինքն՝ կպարզի որն է այն արժեհամակարգը, որը […]

Եւս մեկ հնարավորություն

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական բևեռների ուշադրության կիզակետում: Աշխարհաքաղաքական գործընթացների առումով այն բավական լավ աշխարհագրական դիրք ունի և հանդիսանում է յուրօրինակ  միջանցք  հարավի և հյուսիսի, արևմուտքի ու արևելքի միջև:  Այս միջանցքն էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանների հասանելիության առումով էլ բավական գայթակղիչ է, և դա է պատճառը, որ գլոբալ խաղացողները շախմատի գլոբալ խաղատախտակի այս հատվածում կատաղի պայքար են մղում: Այսպես, ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին  տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լավագույնս ցույց տվեց վերոնշյալի անբեկանելիությունը: Նա արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնց արժե անդրադառնալ: “Հայաստանի ղեկավարները թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում մեզ և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել  բարեփոխումների  գործընթացը, և մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի