08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Սերժ Սարգսյանն այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղեկացնում են նախագահի նանլո գրասենյակից: 

Միջոցառումներ քաղաքի տարբեր համայնքներում

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները: Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է […]

Հանրային խորհուրդը հանդիպելու է վարչապետի հետ

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:   Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման […]

Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 5 – 4 հաշվով հաղթեց ԱՄՆ – ի ներկայացուցիչ Սպենսեր Թոմաս Մանգոյին: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԿԺԴՀ -ի ներկայացուցիչ Վոն Չուլ Յուն:

Համոզված է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ՝ ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։ 22 տարի առաջ այս օրը  հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և  պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման  ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

Ով է ազդում նախագահի որոշումների վրա. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմա­տար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովն անկեղծացել է’ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, եր­կար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապա­տից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գոր­ծում: Գործարարը նկատել է, որ քաղա­քական հարցերում U. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի […]

Գյուղնախարարությունը պարզաբանում է սենսացիոն հրամանը

Պարզաբանում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, […]

Պզոյի համագործակցությունը ստացվեց. նա ազատ արձակվեց. Չորրորդ իշխանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի թանի օր առաջ ազատ է արձակ­վել ՛՛հայկական մաֆիա՛՛ որակումր ստացած հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով ոչ վաղ անցյալում ՛՛օրենքով գողի՛՛ համարում ուներ: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը Պզոյին դատապարտել էր 37-ամսվա ազատազրմկան, իսկ գործով նրա ՛՛ենթականերին՛՛’ ավելի մեծ պատշաչափերի էին արժանացրել: Այս պատմության սկզբում կարծիր կար, որ Պգոյին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված