02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2013

Սեպտեմբերի 20-ին. Րաֆֆին էլի ՛՛բադասխա՞ն է պահանջելու՛՛

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ադրադարձավ Մաքսային պայմանագրին եւ Եվրոպական ասոցացման համաձայնագրին: Անձամբ պատգամավորը ցանկանում է, որ Եվրոպայի դռները բացվեն: “Մանավանդ մեր իշխանությունները բազմիցս ասել են, որ երկխոսությունը շարունակվելու է: Կարծում եմ՝ մեր դիվանագետները կգտնեն տարբերակներ, որ եվրոպական դռները չփակվեն”,-ասաց նա:  Պողոսյանի խոսքով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միշտ միասնական պիտի լինեն, […]

ԱԷԿ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրվեց

Այսօր Կառավարության նիստին որոշում ընդունվեց միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրամադրել ՛՛Հայկական ատոմային էլեկտրակայան՛՛ ՓԲԸ-ին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ատոմակայանում գտնվող միջուկային վառելիքին, որոնք ներկրվել են Հայաստան դեռևս 1977-1987թթ-ին: ՛՛Սրանք ունեցել եք տեխնիկական դեֆեկտներ, հնարավոր չի եղել օգտագործել, մինչև հիմա գնվում են ատոմակայանում: Բավական մեծ խնդիր են ներկայացնում […]

Կոլորադոյում արտակարգ իրավիճակ է. տեղատարափ անձրեւները չեն դադարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադո նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել: Պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք արդեն քանի օր է` չեն դադարում, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հեղեղների զոհ է դարձել 3 մարդ: Նահանգի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին: Միայն Բոուլդեր քաղաքից 4 000 բնակիչ դեռ երեկ արդեն լքել են իրենց տները եւ հեռացել:

Դեղերն էժան ներմուծել են, թանկ վաճառել

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների: 2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ ՛՛Դեպակին էնտերիկ 300՛՛, ՛՛Կարդիլոպին՛՛,  ՛՛Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ՛՛, ՛՛Թիենամ՛՛ դեղերի […]

՛՛Oracle՛՛-ի հետ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ՛՛Oracle՛՛ ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը: ՛՛Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք ՛՛Oracle՛՛-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի […]

Կփակվեն դատական ու դատախազական դպրոցները

ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա ոչ առևտրային կազմակերպություն : Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս որոշմամբ կձևավորվի ակադեմիայի խորհուրդը, ապա կկայանա ռեկտորի ընտրությունը:  Ըստ նախարարի՝ նախատեսվում է հունվարի մեկից գործի դնել Ակադեմիան: Այսպիսով, գործունեությունը կդադարեցնեն դատական ու դատախազական դպրոցները:

՛՛Բորուսիան՛՛ կարող է նրան անվճար ստանալ

Ռուսական Sports.ru կայքը՝ հղում կատարելով  4-4-2.com-ին, նշում է որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը կարող է դառնալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը: Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի ”Բորուսիան”, փորձում է թարմացնել դարպասապահի դիրքը, որտեղ արդեն 10 տարի հանդես է գալիս Ռոման Վայդենֆելերը: Ակինֆեևի առավելությունը մյուս ակումբների նկատմամբ այն է, որ հաջորդ տարի հունիսի 30-ին […]

՛՛Արդար Հայաստանը՛՛ Նյու Յորքից դիմում է Երեւանին

Ներկայացնում ենք ՛՛Արդար Հայաստան՛՛ կազմակերպության հայտարարությունը  առանց խմբագրման Նյու Յորք, սեպտեմբերի 12, 2013 թ. ՛՛Արդար Հայաստան՛՛ նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ: Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝  Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում […]

՛՛Դառը կատակ՛՛ Ֆյուլեի հետ. Հայկական ժամանակ

Երեկ երեկոյան, երբ Երեւան ժամանած Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատրաստվում էր մտնել ՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոց, մի ծիծաղաշարժ միջադեպ տեղի ունեցավ։ Այս մասին գրում է ՛՛Հայկական ժամանակ՛՛-ը :  ՛՛Իր ճամպրուկները մեքենայից վերցնելուց հետո նա ուղղվեց դեպի հյուրանոցի մուտքը եւ այդ ընթացքում անցավ հյուրանոցի դեմ դիմաց կայանված մի ՛՛06՛՛-ի մոտով։ Նրան դիմավորող եվրոպացիներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի