18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սեպտեմբերի 20-ին. Րաֆֆին էլի ՛՛բադասխա՞ն է պահանջելու՛՛

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ադրադարձավ Մաքսային պայմանագրին եւ Եվրոպական ասոցացման համաձայնագրին: Անձամբ պատգամավորը ցանկանում է, որ Եվրոպայի դռները բացվեն:

“Մանավանդ մեր իշխանությունները բազմիցս ասել են, որ երկխոսությունը շարունակվելու է: Կարծում եմ՝ մեր դիվանագետները կգտնեն տարբերակներ, որ եվրոպական դռները չփակվեն”,-ասաց նա: 

Պողոսյանի խոսքով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միշտ միասնական պիտի լինեն, եւ ոչ մի պայմանագիր չպետք է խաթարի այդ կապը: “Մաքսային պայմանագրի համար երեւի Արցախի հարցը քննարկվել է, եւ դրական  է լուծվել: Այլ մանրամասներ չգիտեմ”,-ասաց նա:

Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ակցիա է կազմակերպում Ազատության հրապարակում: Լրագրողներից մեկը փորձեց պարզել, Րաֆֆի Հովհաննիսյանը էլի ինչ-որ մեկից “բադասխա՞ն է պահանջելու”: Թեւան Պողոսյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել անձամբ Հովհաննիսյանին, միաժամանակ հավելելով՝ առաջին հերթին պետք է ամեն մեկը հենց իրենից սկսի եւ պատասխան պահանջի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ