02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2013

Աղջիկը կուլ է տվել բջջային հեռախոսը

19-ամյա բրազիլուհի Ադրանան կուլ է տվել բջջային հեռախոսը, երբ փեսացուն փորձել է կարդալ նրա հաղորդագրությունները: ABC.es-ի փոխանցմամբ` աղջիկն ամենայն հավանականությամբ իր փեսացուից ցանկացել է թաքցնել բջջայինը և չիմանալով, թե ուր թաքցնել այն, կուլ է տվել: Ադրանային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ռենտգեն հետազոտության արդյունքում աղջկա օրգանիզում հայտնաբերվել է բջջային հեռախոսը: Բժիշկներն ու աղջկա հարազատները զարմացած են […]

Ահազանգ.որպես ոստիկան ներկայացած անձինք ծեծի են ենթարկել Հրաչիկ Միրզոյանին

ՀՀ ՊՆ  պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ 1339Քիչ առաջ իմ ընկերը` Հրաչիկ Միրզոյանը, որն այս պահին գտնվում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, հեռախոսով հայտնեց, որ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում Արտանիշ գյուղի իր տան դուռը ուժեղ ծեծել են քաղաքացիական հագուստով 7-8 հոգի և ներկայացել որպես ոստիկաններ: […]

Նոր հեռուստատեսությունում “լյա-լյա”-ներ չեն լինի. Առավոտ

Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ոլորտի ճանաչված մի քանի մասնագետների հետ պատրաստվում է հիմնել արբանյակային հեռուստատեսություն, որը ամբողջապես կփոխի այս դաշտը։ Այս մասին գրում է “Առավոտ”-ը: “Այլեւս եթե այս գաղափարը իրականություն է դառնում, կարծում եմ, հեռուստառադիոհեռարձակման ռեսուրսը իշխանության վերարտադրման համար սկսելու է սաստիկ թուլանալ։ Էնպես չի լինելու, որ բոլոր տնօրեններին հավաքեն, ասեն ՝ […]

Վանոն հետ կգա ու “կնստի”. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի “վաղեմության ժամկետ” հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Թերթի  տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, եւ ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ […]

Սեւ-մութ ամպեր “Հայբիզնեսբանկի” գլխին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով, անցած ուրբաթ “Հայբիզնեսբանկի” Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին եւ անհետացել։ Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը […]

Կքանդե՞ն “Զվարթնոցի” հին շենքը. Ազգ

“Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը ամիսներ առաջ դիմել է քաղաքապետարանին “Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվության համար: Ըստ կազմակերպության ներկայացրած փաստաթղթերիՙ շենքը պետք է քանդվի, քանի որ վնասված են կոնստրուկցիաները: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր կազմակերպության առաջարկությունը: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” կազմակերպությունը նշել էր նաեւ, որ 5-10 տարի անց ավելի են ընդլայնելու իրենց բիզնեսը, եւ հին մասնաշենքը կխոչընդոտի […]

Դաշնակացական դեսպանների նշանակումը չի բացառվում. 168 ժամ

“Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից՝ ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լեւոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է”,– “168.ժամ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ ի պատասխան ՀՅԴ-ականների՝ դեսպաններ նշանակվելու մասին մամուլի հրապարակումներին եւ այն կարծիքներին, […]

Բուքմեյքերները Չեմպիոնների լիգայի ֆավորիտ համարում են

Բրիտանական բուքմեյքերական ընկերությունները 2013-14 Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ են համարում գերմանական “Բավարիային”: Հավանական հաղթողների ցուցակի երկրորդ տեղում “Բարսելոնան” է, երրորդում` Մադրիդի “Ռեալը”:   Ըստ բուքմեյքերների` այս մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու ամենաշատ շանսերն ունի “Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին:

Հույսը Րաֆֆու վարկանիշն է

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, “Ժառանգության” Կապանի տարածքային կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը զբաղվածության պատճառով խնդրեց բոլոր հարցերն ուղղել իր խոսնակին: “Ներեցեք, Երեւանից ազատամարտիկները եկել են Կապան, ես իրանց հետ եմ չեմ կարող խոսել”,-ասաց թեկնածուն` ավելացնելով, որ ընտրվելուց հետո առանջահերթ բարձարցնելու է ազատամարտիկների սոցիալական պաշտպանության հարցերը: Նախընտրական ծրագիրը պատրաստ է, դրա մասին թեկնածուն կխոսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի