10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դաշնակացական դեսպանների նշանակումը չի բացառվում. 168 ժամ

“Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից՝ ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լեւոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է”,– “168.ժամ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ ի պատասխան ՀՅԴ-ականների՝ դեսպաններ նշանակվելու մասին մամուլի հրապարակումներին եւ այն կարծիքներին, թե այդպիսով ՀՅԴ-ն կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ, մտնել կոալիցիա եւ այլն։

“Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս։

 Մենք դուրս ենք եկել կոալիցիայից, որովհետեւ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը համաձայն չենք եղել, մնացել էր արտաքին ճակատը, եւ տեսնելով, որ այդտեղ ազդեցություն չենք ունենում, համարեցինք, որ մնալն անիմաստ էր։ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կոալիցիաների մեջ մտնենք”,-ասել է նա` առնվազն չբացառելով, որ ՀՅԴ-ականները հնարավոր է նշանակվեն դեսպանի պաշտոնում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ