10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր հեռուստատեսությունում “լյա-լյա”-ներ չեն լինի. Առավոտ

Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ոլորտի ճանաչված մի քանի մասնագետների հետ պատրաստվում է հիմնել արբանյակային հեռուստատեսություն, որը ամբողջապես կփոխի այս դաշտը։ Այս մասին գրում է “Առավոտ”-ը:

“Այլեւս եթե այս գաղափարը իրականություն է դառնում, կարծում եմ, հեռուստառադիոհեռարձակման ռեսուրսը իշխանության վերարտադրման համար սկսելու է սաստիկ թուլանալ։ Էնպես չի լինելու, որ բոլոր տնօրեններին հավաքեն, ասեն ՝ սա սենց եք անում, որ սենց լինի, ասենք՝ էս ցույցի մեջ անպայման “սեմուշկա” չրթողներին եք ցույց տալու, որ հասկանան, որ էսինչ ընդդիմադիր գործչի ընտրազանգվածը “սեմուշկա” չրթողներն են, էնտեղ էլ ուրիշ մարդ չկա, կամ հարբեցողներն են ՝ ճոճվող։

 Դա սկսելու է չօգնել։ Էս ամբողջը, ինչ որ տեղի է ունենում մեր հասարակական զարգացումներում՝ տարբեր խմբերի պայքար եւ այլն, սա ուղղակի լինելու է մեր հեռուստաընկերության եթերում, եթե ոչ այստեղ, ապա որտե՞ղ։ Ինտերնետը, “Ֆեյսբուքը” ես հասկանում եմ, որ միախառնվելու են իմ ու շատերի պատկերացրած իսկական հանրային հեռուստատեսության բովանդակության մեջ, էնտեղ “լյա–լյա”–ներ չեն լինեւու, կոմերցիոն թիրախներ չեն լինելու”,– ասել է  Լեւոն Բարսեղյանը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ