04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2013

Հատկացվել է ինսուլինի խմբաքանակը

 ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի  եւ       հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով եւ հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային […]

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալը բիզնեսո՞վ է զբաղվելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն ազատվել  է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր  օգոստոսի 22-ին եւ Henaran.am-ի տեղեկություններով նա Երեւանում զբաղվելու է սեփական բիզնեսով:Արա Դոլունցը մարզպետի տեղակալ էր նշանակվել 2003թ-ից:  Կապանում շրջանառավող լուրերի համաձայն մարզպետի տեղակալ է նշանակվելու “Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն” ՊՈԱԿ-ի գործադիր […]

“Ռոման” պայմանավորվեց Լյայիչի հարցում

Իտալական “Ռոման” պայմանավորվեց իտալական մեկ ուրիշ ակումբի “Ֆիորենտինայի” հետ` սերբ ֆուտբոլիստ Ադեմ Լյայիչի տեղափոխության հարցում: Հռոմեական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 10 միլիոն եվրո գումարած բոնուսները` նոր թիմի կազմում հաջող ելույթների դեպքում: “Ռոման” արդեն բանակցություններ է վարում անձամբ ֆուտբոլիստի հետ նրա անհատական պայմանագիր կնքելու հարցով: Նրան առաջարկվում է 1,8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ: Հիշեցնենք,որ ավելի […]

Հաշմանդամություն ունեցող կինը բուժման վարկերը փակելու նպատակով ստիպված վաճառում է բնակարանը /վիդեո/

Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երեւան մեկնելու համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Թաթարյանների ընտանիքի ապրելակերպին ծանոթանալու եւ օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելեցին նրանց: Ընտանիքի մայրը պատմեց, որ անցած […]

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման եւ կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` “Երեւանյան ամառ-2013” ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով […]

Դուք եք երկիրը տանելու առաջ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների: Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի […]

Ռուսաստանում հնարավոր է համասեռամոլներին արգելեն արյան դոնոր դառնալ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները նախագիծ են մշակում, համաձայն որի` համառեսամոլներին կարգելվի արյան դոնոր դառնալ: «Առաջարկելու ենք դոնորության մասին օրենքում որոշ փոփոխություններ մտցնել»,- լրագրողներին ասել է Պետդումայի գիտության և բարձր տեխնոլոգիաների հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դոգտյարյովը: Նա ընդգծել է, որ այդ փոփոխությունները դիսկրիմինացիա որակել չի կարելի, պարզապես խնդիրն այն է, որ ՄԻԱՎ վարակակիրների 65 տոկոսը համասեռամոլներ են: «Ինտերֆաքսի» […]

Դեկուն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Բրազիլական “Ֆլումինենսեի” եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մարզակոշիկները կախել մեխից՝ առողջական խնդիրների պատճառով: “Տխրությամբ ստիպված եմ հայտարարել,որ Ֆլումինենսեի կազմում անցկացրած խաղը վերջինն էր իմ կարիերայում:Ես ցանկանում էի շարունակել կարիերաս մինչեւ տարեվերջ, օգնել ակումբին, բայց մարմինս էլ չի դիմանում”,-ասաց նա: Նշենք,որ իր 17-ամյա կարիերայում Դեկուն հասցրել […]

61-ամյա ճապոնուհին ամուսնուն սպանել է սուրճի բաժակով

Ճապոնացի տնային տնտեսուհի Էմիկո Խիրոսեն սուրճի բաժակով սպանել է իր ամուսնուն: Agense France-Presse-ի փոխանցմամբ` կինը խոստովանել է, որ ծեծել է ամուսնուն, քանի որ շատ բարկացած է եղել. «Նա սիրային կապի մեջ էր մի կնոջ հետ, ում ես ատում եմ»,- հայտարարել է կինը: 61-ամյա Էմիկո Խիրոսեն 10 անգամ սուրճի բաժակով խփել է իր 70-ամյա ամուսնու գլխին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի