14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանում հնարավոր է համասեռամոլներին արգելեն արյան դոնոր դառնալ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները նախագիծ են մշակում, համաձայն որի` համառեսամոլներին կարգելվի արյան դոնոր դառնալ:

«Առաջարկելու ենք դոնորության մասին օրենքում որոշ փոփոխություններ մտցնել»,- լրագրողներին ասել է Պետդումայի գիտության և բարձր տեխնոլոգիաների հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դոգտյարյովը:

Նա ընդգծել է, որ այդ փոփոխությունները դիսկրիմինացիա որակել չի կարելի, պարզապես խնդիրն այն է, որ ՄԻԱՎ վարակակիրների 65 տոկոսը համասեռամոլներ են:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` օրենսդրական ևս մեկ փոփոխությամբ նախատեսվում է համասեռամոլներին հոգեբանների, հոգեթերապևտների ու սեքսապաթոլոգներիանվճար ու անանուն խորհրդատվություն ստանալ:

«Շատերը ցանկանում են վերադառնալ սովորական կյանքին, դառնալ հետերոսեքսուալներ, ինչպես մեր քաղաքացիների 95-99 տոկոսը», – ասել է Դեգտյարյովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ