15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեկուն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Բրազիլական “Ֆլումինենսեի” եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մարզակոշիկները կախել մեխից՝ առողջական խնդիրների պատճառով:

“Տխրությամբ ստիպված եմ հայտարարել,որ Ֆլումինենսեի կազմում անցկացրած խաղը վերջինն էր իմ կարիերայում:Ես ցանկանում էի շարունակել կարիերաս մինչեւ տարեվերջ, օգնել ակումբին, բայց մարմինս էլ չի դիմանում”,-ասաց նա:

Նշենք,որ իր 17-ամյա կարիերայում Դեկուն հասցրել է հանդես գալ այնպիսի եվրոպական ակումբներում,ինչպիսիք են պորտուգալական Բենֆիկան եւ Պորտուն,իսպանական Բարսելոնան եւ անգլիական Չելսին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ