04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման եւ կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` “Երեւանյան ամառ-2013” ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով անցկացնելու համար: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ընթացքում ակցիային առնչվող ոչ մի դժգոհություն կամ բողոք քաղաքացիներից չի ստացվել: Ակցիան շարունակվելու է մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար:

Համաբուժարանների տնօրեններին Երեւանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաեւ  նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով եւ սարքավորումներով: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով`Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ  եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր: Անդրադառնալով  գործող համաբուժարանների աշխատանքային պայմաններին եւ մատուցվող ծառայություններին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ դրանք այսուհետ էլ կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքապետարանը որդեգրել է ոլորտի աստիճանական բարեփոխումների քաղաքականություն, ինչն ամրագրված էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում:

Արվելու է հնարավորը բարեկարգ համաբուժարաններում  ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար: Շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման նպատակով  համագործակցություն է ծավալվելու նաեւ մասնավոր ընկերությունների հետ: Քաղաքապետի տեղակալի համաբուժարաններ կատարած շրջայցի ընթացքում նկատված թերությունների մասով տեղում տրվել են հանձնարարականներ: Միաժամանակ, Դավիթ Օհանյանը համաբուժարանների տնօրեններին համախմբված եւ սրտացավ աշխատանքի կոչ է արել` նշելով, որ,  որպես առաջնային բժշկական օղակ,  նրանց կողմից մատուցվող ծառայություններից պետք է գոհ լինեն բոլոր երեւանցիները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ