07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2013

Մահից առաջ Ջեքսոնը սկսել է խոսել ինքն իր հետ

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը հնարավոր է, որ անքնությունից է մահացել: Այդ մասին հայտարարել է Հարվարդում քնի բժշկության պրոֆեսոր Չարլզ Չեյզլերը, հաղորդում է “ВестиFM” ռադիոկայանը:  Նրա խոսքով` երգիչը կարող էր դառնալ գիտությանը հայտնի միակ մարդը, ով 2 ամիս ապրել է առանց արագ քնի փուլերի: Գիտնականը նման եզրակացության է եկել` ուսումնասիրելով պրոդյուսերների, պարուսույցների, վարսահարդարների եւ այլ մասնագետների ցուցմունքները, […]

Լրագրողին կարելի՞ է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար

 Արդյո՞ք լրագրողին կարելի է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար. այս հարցի պատասխանը հայ լրագրողները փորձեցին ճշտել Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհրդի փորձագետ Իզաբելա Կուրկովսկուց: Փորձագետի խոսքով, “Ֆեյսբուքը” շատ զգայուն է, իսկ լրագրողն իրավունք ունի ազատ մեկնաբանություններ անելու, ուստի դրա համար լրագրողին չեն կարող հեռացնել աշխատանքից։ Բոսնիա-Հերցեգովինայում նման դեպք չի եղել, բայց փորձագետը նշեց, որ եղել է դեպք, […]

ԿԳ նախարարը պաշտոնական այցով կլինի Հորդանանում

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը եւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Ամին […]

Ծառուկյանի երթեւեկը. բացառիկ կադրեր /վիդեո/

Henaran.am-ի տեսախցիկը արձանագրել է, թե Աբովյան քաղաքում ինչպես է երթեւեկում ԲՀԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանին միայն “հետեւում” են հայրենի եզերքում: Մայրաքաղաքում նա միայն մեկ ավտոմեքենայով է պտտվում: Ասում են` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից է “քաշվում”: Ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության: 

Հունիի 22-ի լույս 23-ի գիշերը հնարավոր է “սուպեր լուսին” տեսնել /վիդեո/

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Լուսինը կհասնի լուսնային  ուղեծրի` երկրին ամենամոտ կետին, որի արդյունքում եզակի երեւույթ է սպասվում, որը հայտնի է “Սուպեր Լուսին” անունով: Ինչպես հայտնել է “NASA”-ի ներկայացուցիչ Նոա Պետրոն հայտնել է, որ մեր մոլորակի արբանյակի այդպիսի դիրքը մարդկանց վրա որեւէ ազդեցություն չի գործի: “Պետք է որ որեւէ արտասովոր բան չլինի, բացառությամբ մեծ քանակությամբ […]

Հրազդանի կիրճից մեկնարկեց “Ավելի մաքուր Երևան”-ը

  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է “Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։ “Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, […]

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Հենրիխ Մխիթարյանի ապագան վտանգված է

Ֆուտբոլասեր Սերժ Կանայանը, բազմահազար ֆուտբոլասերների անունից, բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է “footballcity.am” կայքը: Մեծարգո պարոն Նախագահ, Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով: Միայն Դուք ‘ ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման […]

“Պոռնիկը դա մարդու տեսակ է… “

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է հայտնի միջադեպին և դրանից ծնված հետևանք արձագանքներին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Կարդացի 21.06.13թ. “Հայոց Աշխարհ” օրաթերթի “Որտե՞.ղ են ավելի շատ պոռնիկները” խմբագրականը: Իրոք, որտե՞.ղ են շատ… Հիմնականում համաձայնվելով խմբագրականում հնչեցրած մտքերի, հարցերի, մեկնաբանությունների հետ, ուզում եմ փոքր պարզաբանում տալ: Ճիշտ է , իրոք երբ […]

Սուրիկ Խաչատրյանի սառնարանը Տաթեւի վանքում /օրվա կադր/

Տաթեւի վանական համալիրում մոմեր, գրքեր եւ քրիստոնեական այլ խորհրդանշական իրեր վաճառող տաղավարում աչքի է զարնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող “Ակներ” ջրի գործարանի սառնարանը:  Նշենք, որ  Henaran.am-ը Տաթեւում էր մարզպետի հրաժարականից հետո, անցած շաբաթ օրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի