16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահից առաջ Ջեքսոնը սկսել է խոսել ինքն իր հետ

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը հնարավոր է, որ անքնությունից է մահացել: Այդ մասին հայտարարել է Հարվարդում քնի բժշկության պրոֆեսոր Չարլզ Չեյզլերը, հաղորդում է “ВестиFM” ռադիոկայանը: 

Նրա խոսքով` երգիչը կարող էր դառնալ գիտությանը հայտնի միակ մարդը, ով 2 ամիս ապրել է առանց արագ քնի փուլերի: Գիտնականը նման եզրակացության է եկել` ուսումնասիրելով պրոդյուսերների, պարուսույցների, վարսահարդարների եւ այլ մասնագետների ցուցմունքները, ովքեր աշխատել են Ջեքսոնի հետ: 

Ջեքսոնի մահվան մեջ մեղադրում էին նրա անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյին: Մեղադրական կողմի տվյալներով` նա երգչին պրոպոֆոլի չափազանց մեծ քանակություն է նշանակել: Այժմ Հարվարդում ասում են, որ այդ պրեպարատը հիվանդին թարմության զգացողություն է տալիս, սակայն խախտում է քնի նորմալ ռեժիմը: Հետազոտողը նշել է, որ մահից քիչ ժամանակ առաջ Ջեքսոնն սկսել է դժվարությամբ հիշել պարային շարժումները, մոռանալ երգերի տեքստերը, ինչպես նաեւ խոսել է ինքն իր հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ