09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Հենրիխ Մխիթարյանի ապագան վտանգված է

Ֆուտբոլասեր Սերժ Կանայանը, բազմահազար ֆուտբոլասերների անունից, բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է “footballcity.am” կայքը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով:
Միայն Դուք ‘ ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ:

Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ: Հասկանալի պատճառներով Հենրիկ Մխիթարյանը` մեր բոլորի սիրելի Հենոն, չի կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի եւ ճանաչված ակումբներից մեկը` Լիվերպուլ, ու նրա ապագան վտանգված է:

Մի ՞թե արժի զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին` հանուն բիզնեսային նկրտումների ու Դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ:
Իսկ Հենոն երազում էր հայտնի դառնալ ու այդ ճանապարհով ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ու հայկական ֆուտբոլը …

Հարգանքներով Սերժ Կանայան` բազմահազար ֆուտբոլասերների անունից …

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ