09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Կառավարությունը, ընդդիմությունը, ”ռենջերներն” ու ”եվրատեսիլը”

ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը արատահերթ ելույթ ունենալով Ազգային ժողվում՝ կառավարության ծրագրի քննարկմանը մասնավորապես ասաց, որ Հայաստանի զարգացման համար, ցավոք, այլ ծրագիր, քան կառավարության ներկայացրած ծրագիրն է, գոյություն չունի: Ըստ Աշոտյանի` իրենց շատ բանում մեղադրեցին: “ Ասում են` կառավարությունը ձախողված է, բայց հիշենք` այս երկու տարիների ընթացքում ո՞վ է ձախողվել, ո՞վ չի կարողացել հավաքել […]

“Հեղափոխությունը սեփական գլխում արեք … “

Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ իր տեսակետը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ ինքը պիտի երեկ ելույթ ունենար, սակայն ուրախ է, որ երեկ ժամանակը չբավականացրեց դրա համար: ՛՛Երեկ այս դահլիճում այնպիսի բացասական էներգետիկա ու տրամադրություն կար, որ մտածում էի՝ ինչ պետք է ասենք, ինչպես պետք է վարվենք, որ դուրս գանք այս դահլիճից: […]

Չմեղանչելով արդարության առջև

՛՛Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից բազամթիվ ու բազմաժանր ելույթներ լսեինք: Լսեցինք առողջ քննադատություն, քաղաքական շուլուխներ ընդդիմության գործիչների կողմից, լսեցինք քննադատություն, որ որևէ կապ չուներ մեր իրականության հետ, լսեցինք ելույթներ, որոնք լցված էին միայն չարությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանը իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ աշխարհի […]

Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա. իրավապաշտպան

Հայաստանում ցմահ դատապարտյալները կորած մարդիկ են համարվում, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան` նկատելով, որ երբ Եվրոպայի պահանջով Հայաստանում վերացվեց մահապատիժը, պահանջ էր դրված նաև վերանայել դատավճիռները հետագայում: “Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք […]

Մամեդյարովը Լավրովին “եվրատեսիլյան դետեկտիվ” էր պատմում ասուլիսի ժամանակ /վիդեո/

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր թեման է դարձել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, թե իրենք քննարկել են բանակցային գործընթաց, որը կարելի է ասել` սառեցված է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Մամեդյարովը նշել է, որ վերջին 1.5-2 տարվա ընթացքում ինքը շարունակում է […]

Կոնգրեսի բանաձեւը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն եւ արդարություն

Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձեւ են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից:   Կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայքլ Գրիմի (Հանրապետական, Նյու Յորք) եւ Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ներկայացրած երկկուսակցական այս նոր նախաձեռնությունը պատշաճորեն կոչվում […]

Մինչեւ երբ

“Աքիլlես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վարորդների խախտվող իրավունքներին: “Արձանագրվում է խախտում, սակայն վարորդը չի ծանուցվում պատշաճ կերպով, քանի որ ամբողջ օրը գտնվում է աշխատանքի մեջ: Որոշ ժամանակ անց գալիս է հնգապատիկ տույժ տվյալ խախտման վերաբերյալ”,-Հովհաննիսյանը որպես լուծում առաջարկում է բջջային օպերատորների հաղորդագրությունների միջոցով վարորդներին ծանուցել: […]

Կառավարությունում չեն հայհոյում ինչպես խորհրդարանում. նախարարը` պատգամավորներին

Ազգային ժողովի նիստում խոսք խնդրելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ խորհրդարանում հնչող վիրավորանքներին: Նա հորդորեց չվիրավորել միմյանց, քանի որ խորհրդարանում թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը իշխանություն է: Այնուհետեւ նախարարը անդրադարձավ կառավարությանը՝ նշելով, որ չպիտի մոռանալ, որ արհեստավարժ կառվարությունից գնում ենք դեպի քաղաքական կառավարություն: Ըստ նախարարի չպետք է մեղադրել, որ կառավարության նիստերը կարճ են տեւում: “Ասեմ, […]

Մոնսերատ Կաբալյեն կերգի Արցախում /վիդեո/

Լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի Պետական երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հունիսի 9-ին ելույթ կունենա Երեւանում, իսկ հունիսի 4-ին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, գրում է “Երկրամասը”: Կաբալյեն բելկանտո ոճի երգչուհի է, ով հայտնի է դարձել դասականներ կատարելով` Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի: Նրա փառքն էլ վրա հասավ հենց Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում Լուկրացիա Բորջայի պարտիայի կատարմամբ 1965-ին:  Ռոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված