18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունում չեն հայհոյում ինչպես խորհրդարանում. նախարարը` պատգամավորներին

Ազգային ժողովի նիստում խոսք խնդրելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ խորհրդարանում հնչող վիրավորանքներին:

Նա հորդորեց չվիրավորել միմյանց, քանի որ խորհրդարանում թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը իշխանություն է: Այնուհետեւ նախարարը անդրադարձավ կառավարությանը՝ նշելով, որ չպիտի մոռանալ, որ արհեստավարժ կառվարությունից գնում ենք դեպի քաղաքական կառավարություն: Ըստ նախարարի չպետք է մեղադրել, որ կառավարության նիստերը կարճ են տեւում:

“Ասեմ, կառավարության նիստերից առաջ լինում են նախարարական խորհրդակցություններ, քննարկում ենք հարցերը, որը նման է խորհրդարանի նիստերին, բայց առանց հայհոյանքների: Միայն դրանից հետո է հարցը մտնում կառավարության նիստի օրակարգ”,-ասաց Հակոբյանը:

Նախարարի խոսքով, կառավարության ծրագիրը մեր երկրին տանելու է դեպի ապահով Հայաստան, եւ հատկապես պետք է ուշադրություն դարձնել բանակի վրա: Տիկին նախարարը ցավ է ապրում, երբ բանակի մասին դառն խոսքեր է լսում խորհրդարանում: “Հայրենիքն ու պետությունը մի խառնեք իրար, հարգելի գործընկերներ”,-հորդորեց նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագրի նախագիծը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ