03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չմեղանչելով արդարության առջև

՛՛Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից բազամթիվ ու բազմաժանր ելույթներ լսեինք: Լսեցինք առողջ քննադատություն, քաղաքական շուլուխներ ընդդիմության գործիչների կողմից, լսեցինք քննադատություն, որ որևէ կապ չուներ մեր իրականության հետ, լսեցինք ելույթներ, որոնք լցված էին միայն չարությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանը իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ ընդդիմությունը քննադատում է կառավարությանն ու նրա ծրագիրը, սակայն այդ անելու համար ընդդիմությունը պետք է կարողանա ծրագիր առաջարկել:

՛՛Ո՞ւր է քո ծրագիրը, եթե քո ծրագիրը, քո քննադատությունը այլընտրանքներ և առաջարկներ չի պարունակում, ապա այդ քննադատությունը, կներեք հարգելի գործընկեր, գրոշ չարժե: Մեր համար որպես քաղաքական իշխանություն, շատ կարևոր է քաղաքական օպոնենտների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների թե դիտողությունները, թե քննադատությունները:

Մենք չենք վախենում առողջ քննադատությունից, մենք չենք վախենում սուր քննադատությունից: Մենք պատրաստ ենք լսել, և Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարբերվում է նաև նրանով, որ ունի լսելու ունակություն, քաղաքական մեծամասնությունը տարբերվում է նրանով, որ կարող է գնալ երկխոսության ու հետևություն անել իր սեփական սխալներից: Իսկ դուք երբևէ լսել եք, որ ընդդիմադիր մեր գործընկերները խոսեն իրենց ձախողումների, սխալների մասին: Տարբերությունը դա է, մենք ընդունում ենք մեր սխալները, հետևություններ ենք անում մեր սխալներից, իսկ ընդդիմությունը՝ երբեք ոչ,-նշեց Շարմազանովը:

Խոսելով Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի մասին, այո, արդարության առջև չմեղանչելով` պետք է ասեմ, որ այս կառավարությունն ունեցել է բազմաթիվ սխալներ, բազմաթիվ բացթողումներ, բայց այդ կառավարությունը ֆինանսատնտեսական ճգնաժամը իր հոր տնից չի բերել, այդ կառավարությանը հաջողվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին աղետի գոտում հազարավոր մեր հայրենակիցներին ապահովել նոր բնակարաններով, այդ կառավարությանը հաջողվեց որևէ սոցիալական ծրագիր չկրճատել, տարբեր մարզերում  բազմաթիվ առողջապահական ու կրթական նոր հիմնարկներ կառուցել, ճիշտ է չնչին բայց մեր տատիկ-պապիկների թոշակները  ավելացնել՝ ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների, որտեղ կրճատում տեղի ուենցավ՛՛:

Այս կառավարության ամենամեծ ձեռքբերումը ԱԺ փոխնախագահը համարում է խոսքի ազատությունն ու հրապարակային աշխատանքը: ՛՛Հետ գնացեք հինգ-վեց տարի, բոլորդ խոսում էիք հավաքների ազատության ու  խոսքի ազատության մասին, այսօր որևէ քաղաքական գործիչ իր կարծիքն արտահայտելու որևէ խնդիր չունի: Իհարկե, դուք կասեք՝ իշխանությունն ինչ կապ ունի, ժամանակներն են այդպիսին: Ինչպես ասում են, երբ արև է լինում, ասում եք՝ ընդդիմությանն է, երբ կարկուտ է գալիս, ասում եք իշխանությանն է՛՛:

Եզրափակելով խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ այս կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի կյանքի կոչի այն ծրագրերը, որոնք նախանշված են այս ծրագրում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ