08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

՛՛Այ ծուխ դուրս գար ձեր ուղեղներից՛՛

Ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Սարիբեկյանը կիսվել է հետևյալ լուսանկարով և գրել. ”Միայն Հայաստանի անկախության տոնին նվիրված շքերթին կարող է հայկական ինքնաթիռներից ռուսական դրոշի գույներով ծուխ դուրս գալ, ստեղ են ասել այ ծուխ դուրս գար ձեր ուղեղներից”: Լուսանկարը՝ ՛՛Պանորամա.ամ՛՛-ի

Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրն ունի կարգավորման երկու տարբերակ՝ ռազմական կամ խաղաղ. ”Մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք և երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը”:Այն, որ Ադրբեջանում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը կտրուկ կոշտանալու էր, սպասելի էր: Սակայն […]

Ռուսներն իմ հալալ ախպերները չեն … թող փոս փորեն /վիդեո/

Երևանցիները վստահ են, որ գազի թանկացմանը հետևելու է հացի թանկացումը: ”Դա էլ կթանականա, հացը գազով են թխում չէ, անպայման թանկանալու է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ կաթնամթերքն էլ է թանկանալու և դրանց էլ հետևելու է այլ ծառայությունների թանկացումը, քանի որ Հայաստանում ամեն ինչ շաղկապված է:  Մի տիկին էլ նկատեց, որ թանկացումների պատճառը ոչ թե գազի […]

Շարմազանովն ու Աշոտյանն օրենք են խախտում /ֆոտո/

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու համար Երևանից բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր էին ժամանում Սարդարապատ: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում տեղադրված են արագաչափեր և վարորդները, եթե ավտոմեքենան վարելու ժամանակ գերազանցում են արագությունը, ապա արագաչափը ֆիքսում է խախտումը, ինչի համար էլ օրինախախտը վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ինչպես հայտնում է […]

Արտաքին թշնամու դեմ պայքարում իրավունք չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

“Պետության անկախությունը գերագույն արժեք է, եւ պետք է յուրաքանչյուր կուսակցություն դիտարկել ընդամենը միջոց պետության խնդիրները լուծելու համար, մանավանդ՝ արտաքին թշնամու դեմ պայքարում իրավունք չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու”,-Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը շատ բարձր է գնահատում Առաջին հանրապետության գործունեությունը: “Այդ երկուսուկես տարվա ընթացքում մենք ունեցանք փառավոր էջեր ինչպես Սարդարապատն […]

Մայիսյան հաղթանականերն ուժ են տվել մեր ազգին. Սեյրան Օհանյան

“1918թ. մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, խորհրդավոր են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որ ոգեղեն ուժ են տվել մեր ժողովրդին՝ հետագա մեծ արարումների, պայքարելու, հաջողություններ ունենալու եւ հաղթելու համար. Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարությանը “,-Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը համոզված է, որ Հայաստանի  դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր […]

Հնդիկ տղամարդիկ լուսանկարվում են զուգարանի ֆոնին` կին գտնելու նպատակով

Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են ամուսնանալ, պետք  է լուսանկարվեն զուգարանի հետ: Դա թույլ կտա նրանց մասնակցել Սեգոր շրջանում կառավարության կողմից կազմակերպված զանգվածային հարսանիքին եւ ֆինանսական օգնություն ստանալ: Պարզվում է, որ հնդիկներն այժմ ավելի շատ կապ ունեն բջջային ցանցի, քան զուգարանների հետ: Բնակչության 75 տոկոսը բջջային հեռախոս է օգտագործում, սակայն միայն 50 տոկոսն […]

Գաղջ թե կրիմինալ… Ծառուկյանից՝ Ներսես Նազարյան /վիդեո/

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սարդարապատում պատասխանելով մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` ասաց, որ ինքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հակասություն չունի:”Ես էն անձնավորություն եմ, որ կարող է իմ հետ հակասության մեջ մտնել”,-ասաց ոստիկանապետը: Իսկ ողջունել-բարեւել է Ծառուկյանին. “Էն էլ ոնց…”: Դիտեք նաեւ տեսանյութը:  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել  է բազմաթիվ հարցերի` սկսած կարկտահարությունից տուժածներին օգնություն […]

Եթե դուք էներգակիրներից կախվածություն ունեք, դուք չեք կարող ինքնուրույն տնտեսություն զարգացնել

”Հայաստանն ի՞նչ կարող է Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի դեմ անել, ի՞նչ, ոչինչ”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ի պատասխան հարցի, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը, որպեսզի նրան չճնշեն մեծ պետությունները: Դիտարկմանը, որ Հայաստանը կարող է ինքնուրույն զարգացնել տնտեսությունը, քաղաքագետն արձագանքեց. ”Կատա՞կ եք անում: Եթե դուք էներգակիրներից կախվածություն ունեք, դուք չեք կարող ինքնուրույն տնտեսություն զարգացնել, ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի