20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե դուք էներգակիրներից կախվածություն ունեք, դուք չեք կարող ինքնուրույն տնտեսություն զարգացնել

”Հայաստանն ի՞նչ կարող է Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի դեմ անել, ի՞նչ, ոչինչ”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ի պատասխան հարցի, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը, որպեսզի նրան չճնշեն մեծ պետությունները: Դիտարկմանը, որ Հայաստանը կարող է ինքնուրույն զարգացնել տնտեսությունը, քաղաքագետն արձագանքեց. ”Կատա՞կ եք անում: Եթե դուք էներգակիրներից կախվածություն ունեք, դուք չեք կարող ինքնուրույն տնտեսություն զարգացնել, ինչ անեք, նստեք ու ուրախացեք”:

Հարցին, թե ՌԴ-ին Հայաստանը անհրաժեշտ է, Շաքարյանցը պատասխանեց. ”Սուտ են ասում և մեր առաջնորդները, և մեր դաշնակիցները: ՌԴ-ին Հայաստանը պետք չէ, եթե պետք լինի Թուրքիայի հետ պատերազմել, Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղադրված ռազմաբազաներն արդեն բավական են”: Դիտարկմանը, որ ՌԴ-ն ԼՂՀ-ի հարցում իր շահերն ունի, և Հայաստանը նրան հարկավոր է, քաղաքագետը պատասխանեց. 

”Հիշում եք` ինչ էր ասում Պուտինը` կոտլետներն առանձին, ճանճերն առանձին, Ղարաբաղի ու Թուրքիայի հարցերն առանձին-առանձին է նա դիտարկում”: Շաքարյանցը նշեց, որ այսօր Հայաստանում բոլորն իրենց կամքն են թելադրում, ինչպես օրինակ` Լհեաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ով ասել էր. 

”Հայաստանի հաջողությունը Լեհաստանի արտաքին հարաբերությունների հաջողություններն են: Ով ա  Լեհաստանը, որ գա ու դեսպանի բերանով ուլտիմատում դնի: Ով ես դու Լեհաստան, քռչոտ Լեհաստանը փորձում է ղեկավարել Հայաստանը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ