07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Պատճառը բարոյական է. Առավոտ

“Ես մնում եմ իմ կարծիքին` պետք է առաջադրվեինք, բայց պարոն Ծառուկյանն ինքն այդ մասին կխոսի, կներկայացնի պատճառները իր չառաջադրման, որոնք շատ մարդկային են ու շատ բարոյական: Ձեզնից յուրաքանչյուրը կհասկանա այդ պատճառները, բայց առաջին հերթին, իմացեք, դա ձեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն էր, բայց այդ մասին մի օր անկեղծ կխոսենք”,- Մերգելյան ինստիտուտին հարակից այգում բնակիչների հետ հանդիպման […]

Եվրոպայի չեմպիոն կդառնա գերմանական ակումբը /վիդեո/

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ”Բարսելոնա”-”Բավարիա” հանդիպումը երեկ ցույց տվեց, որ այս տարի ուժեղագույնը գերմանացիներն են: ”Բավարիան” երեք անպատասխան գնդակ ուղարկեց կապտանռնագույնների դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Ռոբենը, Պիկեն և Մյուլլերը: Նման կերպ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն գերմանական ”Բավարիան” ու ”Բորուսիան”, որը պայքարում էր ”Ռեալ Մադրիդի” դեմ:

ԲՀԿ-ի Գրիշը` Տարոնի համա՞ր. Հրապարակ

 Իրեն ուղղված թերթի հարցին չպատասխանելով՝ ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, սկսեց շատ արագ քայլել, լույսի արագությամբ բարձրացավ երկրորդ հարկ ու անհետացավ ԱԺ դահլիճում: Կես ժամ հետո նա հաստատակամ վերադարձավ. կանգնած դիրքից ակնհայտ էր, որ այլեւս “ինստրուկտաժն” անցել է եւ ցանկանում է հարցին պատասխանել: Չհիասթափեցրինք. “Տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատում եք ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին”: […]

Աշոտյանը ցավում է

ԿԳ նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: ”Ծանոթացա զլմներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իմ գնահատականների հետ կապված որոշ արձագանքներին: Իսկապես ցավում եմ, որ “ինտիլեգենտ” արտաքինով, տարիքն առած որոշ պատգամավորներ, որոնց բացառիկ արժանիքը Առաջին Հանրապետության անկախության հռչակագրի համահեղինակի և առաջին ղեկավարի հետ նույնական անուն ազգանուն ունենալն […]

Չարբախցիները փնտրում են իրենց պատգամավորին. Ժամանակ

Չարբախում ԲՀԿ երեկվա նախընտրական հանդիպման ժամանակ պարզվեց, որ չարբախցիները չեն ճանաչում տարածքի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին։ Բնակիչները Վարդան Օսկանյանին դժգոհեցին, որ վերջինս իրենց նամակներին չի պատասխանում՝ խնդրելով ԲՀԿ-ական պատգամավորին իրենց մոտ ուղարկել: Թերթը հիշեցնում է, որ  Շենգավիթ համայնքում մեծամասնական կարգով ընտրված Լյովա Խաչատրյանն ապարանցի է եւ ԲՀԿ-ական դարձավ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Իսկ երեկ Չարբախում ԲՀԿ-ն […]

Սիլիկոնե կրծքեր եւ բազմանալու հնարավորություն. Առավոտ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե` ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ` Վոլոչկովային: Թերթը  քննադատողներից մեկից`”Բարեւ Երեւան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում` Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. […]

Սիկտիր եղեք այս երկրից . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով, ապրիլի 27-ին “Անի”  հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արեւմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաեւ Հրանտ Դինքի փաստաբանը եւ “Ակոս” թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով. “Դուք ապրում եք Թուրքիայի մեջ եւ […]

Ծառուկյանը դա չի անի. Հրապարակ

ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որեւէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը եւ մնացյալները, այդ թվում եւ չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի “Նախախորհրդարանի” միտինգին:  “Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի”,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց,  կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի […]

ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում` ի՞նչ ընդդիմություն … ՀԱԿԿ հանրահավաքին /վիդեո/

ՀԱԿ հանրահավաքին ”Ազատության” հրապարակում հավաքված մարդիկ կողջունեն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը, եթե դրա նպատակը Երևանի ավագանու ընտրություններում ձայների պաշտպանությունն է: Սակայն մարդիկ կասկածներ ունեն “Բարգավաճ Հայաստանի” ընդդիմադիր նկրտումների վերաբերյալ: ”Եղբայր, եթե դու ընդդիմություն ես, օֆիցիալ հայտարարի` որպես ընդդիմություն, եթե ընդդիմություն չես, “այլընտրանք”, աբսուրդ է դա, բայց եթե ուզում են ժողովրդի համար անեն, թող պայքարեն, գոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված