07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Հոր շիրիմին հայտնաբերվել է ոստիկանապետի դին

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից եւ մինչեւ այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաեւ փրկարարները:  Ըստ  shamsyan.com-ի Այս […]

Պռոշյանի գյուղապետի սպանությունից հետո

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կանցկացվեն նոր ընտրություններ: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելուց 40-օրյա ժամկետում կանցկացվեն գյուղապետի նոր ընտրություններ: Ընտրությունների կայացման համար կառավարությունը ԿԸՀ-ին և ոստիկանությանը գումարներ հատկացրեց: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

Հայաստանը խոսքի ազատության ոլորտում ամենանշանակալի առաջընթաց ապահոված երկրներից է. Freedom House

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որում ներկայացված է  2012-ին մամուլի ազատության վիճակը աշխարհի 197 երկրներում: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, այս տարի 63 երկրներում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկրներում` որպես մասամբ ազատ, 64 երկրում` անազատ: Այս տարի մեր երկիրն իր դիրքերը բարելավել է 4 միավորով եւ զեկույցի հեղինակների […]

Թեղուտում մանկապարտեզ կկառուցվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցել: Տարածաքայաին կառավարման նախարարի պաշտոնակատարի տեղեկալ  Վաչե Տերտերյանը նշեց, որ տարածքը տրամադրվում է մանկապարտեզ կառուցելու համար: 

“Մենք ենք այս քաղաքի տերը” պահանջում է

Երևանի ընտրություններին ընդառաջ “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ Երևանի ավագանու թեկնածու քաղաքական ուժերից մեկը  ամբողջությամբ և նույնությամբ որպես նախընտրական ծրագիր հրապարակել է նախաձեռնության 20 պահանջների ցանկը (սեպտեմբեր 2012): Իսկ մյուս կուսակցություններն էլ իրենց ծրագրերում ներառել են այդ պահանջներին համահունչ մի շարք կետեր: Որոշ ծրագրեր էլ ընդհանրապես կտրված են Երևանի իրական […]

“Հայացք” երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով

Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը։    Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի “Հովվերգություն” վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային “Սպասասրահում” ֆիլմը, Սոնա Խաչատրյանի “Երանելի օրեր”, Գուժ Թադևոսյանի “Մարգար պապը”, Զավեն Գրիգորյանի “Մեր Մարինե”, Գառնիկ Խչոյանի “Հանդիպում խաչքարի մոտ” և այլ ֆիլմեր։ […]

Թուրքիայում հայկական եկեղեցին հանրակացարան են դարձրել

Թուրքիայում Մարդու իրավունքների կազմակերպության Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայկական գերեզմանոցների եւ եկեղեցիների ոչնչացման քաղաքականությունը:  Ինչպես տեղեկացնում է “ermenihaber.am”-ը, կազմակերպության անդամները զեկույց են ներկայացրել, որում մասնավորապես անդրադարձել են Սբ. Հովհաննես եկեղեցին` առանց քաղաքապետարանի թույլտվության, մուսուլմանական կրթություն ստացողների համար հանրակացարանի վերածելու խնդրին: Կազմակերպության անդամներն ընդգծում են, որ դա վիրավորանք է հայերի հավատքի նկատմամբ: Նրանք պնդում […]

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։ Կողմերը կարեւորել են […]

Ի՞նչ է սպասվում Վազգենին. Հրապարակ

Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, եւ նրան ազատ են արձակելու դատարանից, թերթի  տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, եւ նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու: Բանն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված