27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոր շիրիմին հայտնաբերվել է ոստիկանապետի դին

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից եւ մինչեւ այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաեւ փրկարարները: 

Ըստ  shamsyan.com-ի Այս պահին որոնողական աշխատանքները սկսել են, որը կատարվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի եւ Եղվարդի բաժինների, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության եւ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է, կոչումով՝ գնդապետ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված Nissan մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ատոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին է նաեւ Макаров տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է:

Ինչպես նշված վայրից հայտնում է Գ. Շամշյանը, արդեն նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաեւ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Գաբրիելյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը եւ ոստիանության Կոտայքի մարզային բաժինների եւ նույն վարչության ստորաբաժանումների պետերը: 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ