31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը խոսքի ազատության ոլորտում ամենանշանակալի առաջընթաց ապահոված երկրներից է. Freedom House

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որում ներկայացված է  2012-ին մամուլի ազատության վիճակը աշխարհի 197 երկրներում: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, այս տարի 63 երկրներում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկրներում` որպես մասամբ ազատ, 64 երկրում` անազատ:

Այս տարի մեր երկիրն իր դիրքերը բարելավել է 4 միավորով եւ զեկույցի հեղինակների կարծիքով` ամենանշանակալի առաջընթաց ապահոված երկրներից է: Չնայած նման առաջընթացին, այն, ինչպես եւ նախորդ տասնամյակում, դեռեւս ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է: Մասամբ ազատ երկրների ցանկում գրանցվելու համար Հայաստանին այժմ մնում է ընդամենը մեկ միավոր:

Վրաստանն իր դիրքերը բարելավել է 3 միավորով: Ինչպես եւ նախկինում, այժմ էլ այն մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է: Ադրբեջանը 2 կետով զիջել է դիրքերը` կապված լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների հետ: 

Ամենավատ վիճակը Թուրքմենստանում եւ Հյուսիսային Կորեայում է, որոնք վերջին հորիզոնականն են զբաղեցնում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ