“Առաքելությունը” կվերացնի սպարտիվկաներով և չուստերով տաքսու վարորդներին

Հայաստանի հանրապետության պետական հիմնի հնչյունների ներքո Առաքելություն կուսակցությունը սկսեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական եզրափակիչ հանրահավաքը: Ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը սակավաթիվ ներկաներից բացի ողջունեց նաև Երևանի նախկին քաղաքապետ իր իսկ բառերով ՝»գեներալ գուբերնատոր” Սուրեն Աբրահամյանին: Տեսնելով դատարկ հրապարակը Մանուկ Սուքիասյանը անկեղծացավ. “Առաքելությունը պարզ կխոսի այսօր մեր սպասածից քիչ մարդիկ են եկել հանրահավաքին, որովհետև մենք փող չենք […]