Պռոշյանի գյուղապետի սպանությունից հետո

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կանցկացվեն նոր ընտրություններ: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելուց 40-օրյա ժամկետում կանցկացվեն գյուղապետի նոր ընտրություններ: Ընտրությունների կայացման համար կառավարությունը ԿԸՀ-ին և ոստիկանությանը գումարներ հատկացրեց: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը: