07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մհեր Սեդրակյանը կօգնի Տարոնին հատուկ տեխնոլոգիայով /վիդեո/

”Մարդիկ սիրում են մեր քաղաքապետին, ուզում են տեսնել նրան որպես քաղաքապետ, ընդունում են, հարգում են”,-այսօր Էրեբունի վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն, ով մասնակցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավին:

Հարցին, թե ինչպես է իր հեղինակությամբ օգնելու Մարգարյանին, Սեդրակյանը պատասխանեց. 

”Ամեն մարդ իր հեղինակությունն ունի, այստեղ իմ հեղինակությունն ինչքան որ կա, այդքան կարող է օգնել: Պիտի բացատրես` ինչի համար ընտրել այդ մարդուն”: Միայն թե Սեդրակյանը հրաժարվեց բացատրել, թե ինչ տեխնոլոգիաներով է համոզում բնակիչներին ընտրել այս կամ այն թեկնածուին` ասելով, որ ընտրություններից հետո կբացահայտի:  

”Դա իմ գաղտնիքն է, բա ես ինչի համար եմ միշտ ընտրությունները կրում, որովհետև ես ունեմ իմ տեխնոլոգիան”: 

Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ը շեշտը դրել Տարոն Մարգարյանի և ոչ թե ՀՀԿ-ի վրա, Սեդրակյանն ասաց. ”Ամեն կուսակցության մեջ էլ կարող են լինել լավ մարդիկ, վատ մարդիկ, չար մարդիկ …”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ