18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Առաքելությունը” կվերացնի սպարտիվկաներով և չուստերով տաքսու վարորդներին

 Հայաստանի հանրապետության պետական հիմնի հնչյունների ներքո Առաքելություն կուսակցությունը սկսեց  Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական եզրափակիչ հանրահավաքը: Ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը սակավաթիվ ներկաներից բացի ողջունեց նաև Երևանի նախկին քաղաքապետ իր իսկ բառերով ՝»գեներալ գուբերնատոր” Սուրեն Աբրահամյանին:

Տեսնելով դատարկ հրապարակը Մանուկ Սուքիասյանը անկեղծացավ. “Առաքելությունը պարզ կխոսի այսօր մեր սպասածից քիչ մարդիկ են եկել հանրահավաքին, որովհետև մենք փող չենք բաժանում, քաղաքի փողերի հաշվին բարեգործություններ չենք անում, ընտրակաշառք չենք բաժանում, դրա համար էլ մարդիկ մեզ չեն վստահում երևի”:

Առաքելություն կուսակցության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից մեկը ինչպես ներկայացվեց` Սյուզին նշեց, որ Երևանը մեր քաղաքն է. “Որտեղ կան մութ բնակարաններ,առաջին հերթին մարդկանց հոգիներն է պետք լուսավորել և որպես ահազանգ ու կոչ ընկալել իմ խոսքը”,-ասաց նա և հավելեց որ իրենց կուսակցության առաքելությունն է լուծել այդ խնդիրները:

Կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը իր խոսքը սկսեց այսպիսի խոսքերով.”Կուզենայի հատուկ ընդգծել առաքելությունը որևէ պիտակավորումից, որևէ վարկաբեկող երևույթից իր առաքելությունը չի կասեցնելու:Մենք շարունակելու ենք մեր գործնեությունը և օրեցօր թափ ենք հավաքելու”:

Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբԵրևանը վերջին տարիներին զարգացում ապրելու փոխարեն հետ է գնացել.” Ցավոք քարոզարշավի ընթացքում գտնվելով Երևանի վարչական շրջաններում համոզվեցինք,որ Երևանը արդեն հեռու է քաղաք կոչվելու,որովհետև որոշ վարչական շրջաններ նման են ամենահեռավորր գյուղերին”:

Մեսրոպ Առաքելյանը հատկապես առանձին անդրադարձավ տրանսպորտային խնդիրներին. “Պետք է ազատվել անշնորք սպարտիվկաներով և չուստերով վարորդներից,հարկավոր է ավելացնել նոր ավտոբուսներ նաև մետրոյի մի քանի նոր կայարաններ շահագործել ,ինչպես նաև վերականգնել ճոպանուղին”,-ասաց նա

Չնայած Մեսրապ Առաքելյանի և նրա կուսակիցների բարձրագոչ արտահայտություններին հավաքվածների թիվը հազիվ հասավ 30-ի,որոնցից մի մասը լրագրողներ մի մասն էլ “Առաքելության” կուսակցության անդամներ են:

Հիշեցնենք,որ հանրահավաքը սկսվեց 40 րոպե ուշացումով և այժմ շարունակվում է ռեպեր ՀՏ Հայկոյի համերգով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ