“Нет никто прекраснее вас… ” համբույրներ Տարոնին /վիդեո/
Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Վերջիններս Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց ձայնը մեծ սիրով տալու են քաղաքապետին:
”Ինքը ժողովրդի համար անհանգստանում է, բարգավաճում է մեր քաղաքը, ինչ հարցով էլ մոտենում ես, խնդրանքդ հնարավորինս կատարում է”,-ասացին բնակիչները:
Վերջիններս քաղաքապետին չէին թողնում բեմ բարձրանալ, ողջագուրվում էին, համբուրում նրան: Ի վերջո, Տարոն Մարգարյանը ներկայացրեց իրենց ապագա ծրագրերը.
”Միասին կարող ենք ունենալ ավելի լավ թաղամաս, բակ և այն խնդիրները, որոնք կան Էրեբունի վարչական շրջանում մեզ հայտնի են`տանիքների, վերելակային տնտեսության վերանորոգում, ոռոգման ցանցի ընդլայնում, լուսավորություն, ասֆալատապատաում, սրանք բոլորը մեր ուշադրության կենտրոնում են”:
Ելույթներից հետո քաղաքացիները մոտեցան, կրկին սկսեցին համբուրել քաղաքապետին ու շնորհակալություն հայտնել նրան լավ աշխատանքի համար: ”Нет никто прекраснее вас”,-ասաց մի կին:
Մյուսներն էլ հորդորում էին համաքաղաքացիներին արևի տակ շատ հարցեր չտալ քաղաքապետին. ”Միշտ էլ իրան տենում ենք էլի, ուրիշների նման անհասաանելի չի”:
Մանրամասները` տեսանյութում, որ կներկայացնենք քիչ անց: